Քաղաքական

06.12.2019 14:56


ԱԳ նախարարը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները (տեսանյութ)

ԱԳ նախարարը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները (տեսանյութ)

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեցին պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների եւ շփումների կարեւորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման եւ խնդիրների վերհանման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները եւ գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին:

Զրուցակիցները կարեւորեցին ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրեց Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը