Լրահոս

29.11.2019 15:09


ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել (տեսանյութ, լուսանկար)

ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել (տեսանյութ, լուսանկար)

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված՝ 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Լուսանկարները՝ Photolure

Այս խորագրի վերջին նյութերը