Քաղաքական

27.11.2019 10:38


Հայկ Մարությանը հիշողության մասնակի կորուստ ունի, մասամբ էլ չի հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին․ «Հրապարակ»

Հայկ Մարությանը հիշողության մասնակի կորուստ ունի, մասամբ էլ չի հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին․ «Հրապարակ»

«Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ չի հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «ԿամԱԶ» նվիրողները։

Հետո ասել է, որ չի նայել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ քաղաքում չի եղել և կարծիք հայտնել չի կարող։

Լավ է, որ մեր իշխանավորները հմտացել են խոսելու և ոչինչ չասելու ժանրում, բայց դա կարող է ոմանց մոտ նաև տպավորություն ստեղծել, թե նրանք անտեղյակ են, անտարբեր և սուտասան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը