Քաղաքական

23.11.2019 20:26


Հայաստանից և Արցախից լրագրողներ են այցելել Ադրբեջան. ԱԳՆ խոսնակ

Հայաստանից և Արցախից լրագրողներ են այցելել Ադրբեջան. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչները նոյեմբերի 17-21-ն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին:

«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,-հայտնել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը