Քաղաքական

12.11.2019 16:39


Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Հրապարակը գրում է․ Այսօր Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև: Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով, որտեղ խոսեց արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին:

Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը մի քանիսն էին, ուստի Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի: Եվ մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով. «Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»:

Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը: Թեև հետո մեզ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն իր ստացած նվեր գրիչը հետ է փոխանցել ադրբեջանցուն:

Այս խորագրի վերջին նյութերը