Լրահոս

12.11.2019 16:32


«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, իր դեմ հարուցված նոր քրեական գործը շինծու է համարում։ Այս մասին Ամիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում`իր և Գրիգորյանի դեմ քրգործով ընթացող դատական նիստի ժամանակ։

Հայտնել էինք, որ իրավապահները պարզել են «Հայապակի» ընկերության գույքն օտարելու և խարդախությամբ հափշտակելու անօրինական սխեմաները։ Նշվում է, որ ընկերության 80 տոկոս սեփականության բաժնետոմսերը (574 մլն դրամ արժողությամբ), ընդամենը 145 մլն դրամով օտարվել են Նազիկ Ամիրյանին` 3 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով։ Նա, սակայն, չի կատարել պարտավորությունը։

«Մեկ նախադասությամբ ասեմ այդ գործի մասին՝ դա չի համապատասխանում իրականությանը: Այդ գործարանի վրա ես մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այն ավերակներից դուրս բերեմ: Եվ հանել ու ինչ-որ շինծու նյութ գցել հանրության առաջ, անբարոյականություն է»,-ասաց Ամիրյանը։

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել` ասելով, որ եթե ինչ–որ բան խոսի այդ թեմայի շուրջ, շատ կոպիտ է լինելու, դրա համար էլ նախընտրում է լռել։

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հայտարարության` Նազիկ Ամիրյանն իր կազմակերպած մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի` առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը