Լրահոս

12.11.2019 13:41


Արարատի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Ռանչփար գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 95 QA 095 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 ZZ 407 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը