Լրահոս

06.11.2019 10:20


«Լուսաբաց» ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է կայանված Ford Transit-ին և գլխիվայր շրջվել

«Լուսաբաց» ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է կայանված Ford Transit-ին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 TM 727 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում գործող «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի 32 LO 084 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ բախման հետևանքով գլխիվայր շրջվել է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը