Քաղաքական

04.11.2019 10:11


ՀՀ կառավարությունից 1 մլն դոլար չի հատկացվել Աննա Հակոբյանին ավտոմեքենա գնելու համար. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ կառավարությունից 1 մլն դոլար չի հատկացվել Աննա Հակոբյանին ավտոմեքենա գնելու համար. Փաշինյան (տեսանյութ)

Վերջերս շատ ակտիվ շրջանառվում է, թե 1 մլն դոլար է տրվել ՀՀ կառավարությունից և Աննա Հակոբյանի համար ավտոմեքենա ենք գնել: Դա ուղղակի կատարյալ անհեթեթություն է և նման բան տեղի չի ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կատարյալ սուտ է և նման բան տեղի չի ունեցել: Ասում են նաև, թե ինչ-որ տեղ մեկնելիս Մեհրիբան Ալիևան և Աննան իրար կողք են նստած եղել: Դա ևս կատարյալ անհեթեթություն է: Եթե նման շփումներ, հանդիպումներ լինեն, ապա այդ մասին կարող եք իմանալ մեզանից: Ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ որդեգրել ենք թափանցիկ և հաշվետու գործելակերպ և այդպես շարունակվելու է»,-հավելեց Փաշինյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը