Տնտեսական

28.10.2019 13:45


2020 թ.-ին կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ. ֆիննախ

2020 թ.-ին կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ. ֆիննախ

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 698 մլրդ դրամ է, որի մեջ հարկային եկամուտները 1 տրիլիոն 602 մլրդ դրամ է, իսկ պակասուրդն ակնկալվում է, որ կլինի 183 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք 2020 թվականին իրականացնել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ ծախսեր։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Կանխատեսումների համաձայն՝ ծախսերից 1 տրիլիոն 523 մլրդ դրամը կիրականացվի ընթացիկ բնույթի միջոցառումները ֆինանսավորելու համար, իսկ 357 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով պետական պարտքի ցուցանիշներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ակնկալում են, որ այս տարի կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կլինի 50 տոկոսի միջակայքում. «Դատելով ծախսերի կատարման մակարդակից՝ չի բացառվում, որ մենք նույնիսկ մի փոքր գերագնահատել ենք 50.3 տոկոսը և մի փոքր ավելի պակաս գուցե ունենանք։ Նույնիսկ այդ պայմաններում ակնկալվող սցենարը ենթադրում է, որ հաջորդ տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ, որը մեր նպատակներից մեկն էր և հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումներից էր»,-ասաց նախարարը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը