Կարծիք

23.10.2019 16:04


Սա հայտնի է որպես ժամանակին իր ղեկավար Վազգեն Մանուկյանին դավաճանած ՊՆ փոխնախարար

Սա հայտնի է որպես ժամանակին իր ղեկավար Վազգեն Մանուկյանին դավաճանած ՊՆ փոխնախարար
#անդոն (ի դեպ, հեղինակային իրավունքը իմն է, ես եմ կնքել սրա մականունը)։
Երբ վճռական պահին Սերժ Սարգսյանը Շուշին էր ազատագրում, ի՞նչ էր անում էս մարդկության խծբծանքը՝

…Սա հայտնի է որպես ժամանակին իր ղեկավար Վազգեն Մանուկյանին դավաճանած ՊՆ փոխնախարար, ում մասնակցությամբ վառելիքի մատակարարումների հարցում չարաշահումներն այնքան լուրջ ծավալների էին հասել, որ պատերազմի ամենակարևոր և ճակատագրական պահին դիզվառելիքը ընդհատումներով էր հասնում սահմանին կռվող տղերքին: Հենց սա էր պատճառը, որ Սամվել Բաբայանը Անդոյին կանչել էր իր մոտ և կաբինետում մի լավ ծեծել:

Սա Անդոյի միակ հերոսություն չէ: 90-ականների սկզբին, երբ նա Ներքին գործերի փոխնախարարն էր, իմանում է, որ ԱԱԾ-ն գաղտնալսում է իրեն: Սրա մասին նա հայտնում է Վազգենին, ով վրդովված գնում է Անդրանիկի աշխատավայր և այնտեղ հրավիրում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաի և Անդրանիկի ներկայությամբ հետաքրքրվում, թե ինչ իրավունք ունի ԱԱԾ-ն գաղտնալսելու Ադոյին: Սրան ի պատասխան ԱԱԾ պաշտոնյան պարզաբանում է, որ գաղտնալսում էին «Շռամ Արայիկին», ով կազմակերպում էր մի գործարարի առևանգում՝ նպատակ ունենալով պահաջել 1մլն $ փրկագին: Ըստ ԱԱԾ-ի աշխատակցի՝ գաղտնալսումներով պարզվում է, որ Անդոն այդ ամենի պատվիրատուն է: Վազգենը, լսելով դա, ԱԱԾ պաշտոնյայի ներկայությամբ ապտակում է Անդոյին՝ ասելով «ինչպես էիր համարձակվում նման բան նույնիսկ մտածել, այն էլ մեր ընկերոջ հանդեպ» (գործարարը Վազգենին օտար չէր):
Ի դեպ, Անդոյին ԱԺ բերողներն ունեն բոլոր լծակները և կարող են պարզել այս ամենը: Չէ որ և՛ նշված գործարարը, և՛ ԱԱԾ պաշտոնյան, և հատկապես Անդոն դեռևս ողջ են:
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը