Կարծիք

25.09.2019 10:50


Նորը վատ մերժված հնագույնն է

Նորը վատ մերժված հնագույնն է

Հեղափոխականների մոտ կա մի բարդույթ կամ մոլուցք։ Դա ամեն ինչում տարբերվելու նրանց ձգտումն է։

Եթե կաթը սպիտակ է, ապա իրենք պետք է ասեն, որ սև է, որպեսզի տարբերվեն։ Պաշտպանյալը բացառություն չէ։

Բացառիկ երևալու հակվածությունը նրա մոտ պաթոլոգիկ դրսևորումներ ունի։ Աննախադեպությունը նրա «իզմ»–երից է։

Այսպես, աննախադեպ ինքնաթիռային ծախսով հասնելով ԱՄՆ՝ նա հայտարարել է, որ ինքը առաջին հայ ղեկավարն է, որ ասում է՝ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։

Թե ինչպես է Երևանը, Արցախն ու Սյունիքը պահանջող Ալիևի հետ լուծում գտնելու, որ ձեռքի հետ նաև հայաստանցիներն ու արցախահայությունն իրենց բավարարված զգան, պարզ չէ։

Ինչ վերաբերում է բացառիկությանն ու առաջինը լինելու մոլուցքին, ապա պետք է հիասթափեցնեմ պաշտպանյալին։ Նա առաջինը չէ, որ նման մտքեր է հայտնում։ Նման բան 1992–ին առաջին անգամ ասել է իր գաղափարական հայրը՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարը։ Ընդ որում՝ կրկին օտարերկրյա մամուլի՝ «Կոմսոմոլսկայա Պրավդայի» հետ զրույցում։

«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները՝ իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»,–ասել է պաշտպանյալի գաղափարական ուսուցիչը:

Այնպես որ նա այս կոդը քարոզող առաջին ղեկավարը չէ, բայց պետք է անել ամեն ինչ, որ վերջինը լինի։

71138039_159119375204525_8584358289930715136_n

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը