Կարծիք

25.09.2019 10:11


Քաղաքագիտական տերմինների նոր բացատրական բառարան․ Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն

Քաղաքագիտական տերմինների նոր բացատրական բառարան․ Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն

Քաղաքագիտական տերմինների նոր բացատրական բառարան․ Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն

- նոր տեսակի քաղաքական փոքրամասնություն է, որը լայն հանրության համար դեռևս պարզ չէ, թե ո՞ւմ նախաձեռնությամբ և ինչի՞ համար է հայտնվել խորհրդարանում: Կամավորական հիմունքներով կարող է հանդես գալ քաղաքական մեծամասնության խմբային շահերից բխող օրենսդարական նախաձեռնությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ միաձայն քվեարկել մեծամասնության քաղաքական շահերի օգտին:

Պետության կամ հասարակության շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն այս տեսակի համար պարտադիր չէ: Ագրեսիվ են և նեղացկոտ: Հրապարակային ջղաձգվում են, երբ իրենց քննադատում են: Շարքային քաղաքացիների մոտ իրենց բանավոր խոսքով կարողանում են հայրենասիրության և օբյեկտիվության տպավորություն թողնել:

Որպես նոր տեսակի քաղաքագիտական երևույթ, կարիք ունի հետազոտողների մանրամասն ուսումնասիրության:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը