Կարծիք

14.09.2019 20:14


Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի, թե ով է մարդը

Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի, թե ով է մարդը

«Երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ»:

Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են: Նա դեռ չգիտի, թե ով է մարդը: Իհարկե չի իմանա, քանի որ աշխարհընկալման նրա չափանիշը ոչ թե մարդն է, այլ ոչխարը: Նա գիտե, որ չորս ոտքով բրդոտ և դմակավոր կենդանին ոչխարն է, բայց թե մարդը ինչ է՝ չգիտե: Ով կարող է օգտվել իրավունքից՝ պարզ չէ: Ոչխարը, օրինակ, կարող է օգտվել խոտ արածելու իրավունքից: Բայց այ թե Նիկոլին ընտրած քաղաքացիները ինչ իրավունքներ ունեն, նա չի իմանում, դեռ պետք է գնա ու պարզի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը