Կարծիք

13.09.2019 17:26


Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Երեկ Կառավարությունն ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությունից։

Բանկային գաղտնիքը, մի շարք երկրներում առկա իրավական սկզբունք է, համաձայն որի բանկերը և այլ վարկային կազմակերպությունները պարտավոր են գաղտնի պահել իրենց հաճախորդների հաշիվների և դրանցով իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է խախտել հաճախորդների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Հաճախորդների սպասարկման ընթացքում բանկերը ստանում են տեղեկություններ իրենց հաճախորդների, նրանց ֆինանսական վիճակի և ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ, ինչի հրապարակումը կարող է վնաս պատճառել հաճախորդներին։

Հ.Գ. Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. երկրի կայուն զարգացող ոլորտներից մեկում առաջանալու է տոտալ անվստահություն, բանկերը կորցնելու են ի պահ տրվող ազատ դրամական միջոցների զգալի քանակ ներգրավելու հնարավորություն, եղածները դուրս են բերվելու առկա հաշիվներից, նկատվելու է կապիտալի արտահոսք, բանկերը դադարելու են կատարել տնտեսության համար կենսական ֆունկցիա՝ ֆինանսական կապիտալի հավաքագրում և բաշխում, բանկերը կանգնելու են ֆինանսական կապիտալի պակասուրդի խնդրի առաջ, հետևանքները զգալու ենք մենք բոլորս։ Ուժգին հարված կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև մեր միջազգային վարկանիշին:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, ներդրողները դեռ չեն մոռացել, որ դու բոլորի բանկային հաշիվներից տեղյակ ես (հիշեցնեմ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբոր միայն մեկ հաշվին կա 30 միլիոն ԱՄՆ դոլար)։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը