Կարծիք

09.09.2019 10:07


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Ձեր «դուխով» կեպկայով նկարը հայտնվել է այս տեսարանում (լուսանկար)

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Ձեր «դուխով» կեպկայով նկարը հայտնվել է այս տեսարանում (լուսանկար)

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Որքան էլ Ձեզ տարօրինակ թվա, բայց Հայրենիքը զուտ միայն հեռվից սիրելու կամ դրա իմիտացիայի համար չէ, Հայրենիքը միայն ստանդարտ գնացուցակի համաձայն հոնորարով համերգ կազմակերպելու համար չէ, Հայրենիքը «դուխով» գրառմամբ կեպկայով միտինգներին մասնակցելու և հետո անհայտ ուղղությամբ, անհայտ ժամանակով կորելու համար չէ: Ի վերջո, Հայրենիքը փիառվելու համար խոպան գնալու տեղ չէ, որ ամեն մեկը գա ու փողոցային ակցիաների մասնակցի, հետո անհայտանա և Աթանես Ղամբարյանի հայացքով հեռվից մելամաղձոտ կոչեր անի:

Հարգելի՛ս, որքան էլ Ձեր ականջներին տարօրինակ հնչի՝ Հայրենիքը նաև ապրելու համար է: Օրինակ՝ այս նկարներում երևանյան սովորական բակ է՝ քաղաքի կենտրոնում, Ձեր լեզվով ասած՝ downtown-ում, որտեղ մարդիկ են ապրում, որտեղ երեխաներ են ֆուտբոլ խաղում...

69752944_10157594626343197_6244187681589297152_n 69648531_10157594626853197_887505814342860800_n

Ձեր «դուխով» կեպկայով նկարը հայտնվել է այս տեսարանում: Գիտե՞ք ինչու՝ որովհետև Դուք անձամբ եք Երևանը թաղել աղբի մեջ, Դուք անձամբ եք երևանցուն ստիպել, որ գարշահոտ շնչի, Դուք անձամբ եք նպաստել Երևանում առնետների բազմացմանը, որ մարդիկ դուռ-լուսամուտը կողպած քնեն ու վախենան առնետների՝ տուն ներխուժումից: Դուք անձամբ եք պատասխանատու այն վերահաս աղետի համար, ինչը բերել է հայաստանցու գլխին Ձեր կողմից կարգված իշխանությունը: Ինչո՞ւ Դուք անձանբ: Որովհետև մի երկրում, որտեղ Դուք առանց ուղեկցողի կամ GPS նավիգացիայի ունակ չեք Ա կետից Բ կետը տեղափոխվել, անձամբ եք իշխանափոխություն արել, անձամբ եք «դուխով» կեպկան գլխներիդ դրած միտինգային հարթակ բարձրացել, ելույթներ ունեցել և կոչեր արել: Դուք անձամբ պատասխանատու եք այն իշխանության համար, որը Երևանը վերածել է մեծ աղբանոցի:

70443810_10157594626843197_6463745022486380544_n 69939820_10157594626933197_5691594487751507968_n

Եվ, քանի որ Դուք այս իշխանությանը բերել ու փաթաթել եք ժողովրդի վզին, իսկ ինքներդ շարունակում եք օվկիանոսից այնկողմ Ձեր առօրյան, ապա ստանում եք այս գնահատականը՝ Ձեր նկարը աղբանոցում: Սա՛ է Ձեր վաստակը, սա է մարդկանց գնահատակն ու վերաբերմունքն առ Ձեզ ու Ձեր հեղափոխական գործունեության անհատական մասնաբաժնին: Լավ եղեք ու հիշեք՝ սա դեռ սկիզբն է, հայաստանցիները Ձեզ ստիպելու են պատասխանատու լինել Ձեր ամեն մի քայլի և ամեն մի ասածի համար: Հայաստանցիները Ձեզ ստիպելու են պատասխանատու լինել այն մարդկանց ճակատագրերի համար, որոց Դուք ուղղորդել եք, ոգևորել եք, համոզել եք: Ի դեպ, միգուցե և սա շանս է Ձեր անձի համար՝ վերջիվերջո դառնալ պատասխանատու մարդ և կատարել տրված խոստումները:

Հ.Գ. Հիշեցնում եմ, Դուք շարունակում եք չկատարել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը