Լրահոս

03.09.2019 14:05


Տեսախցիկն արձանագրել է Երևանում Kia-ի մասնակցությամբ ավտովթարի պահը (տեսանյութ)

Տեսախցիկն արձանագրել է Երևանում Kia-ի մասնակցությամբ ավտովթարի պահը (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցել Kia-ի մասնակցությամբ ավտովթարը, երբ վարորդ՝ 26-ամյա Անժելա Տիգրանյանը Կոմիտասի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել մայթով և բախվել «Էլիտ Թրավել»-ի գրասենյակի պատին։

Ավտոմեքենան վարել է Ա. Տիգրանյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Եվա Ադամյանը և 25-ամյա Մարիամ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը