Կարծիք

02.09.2019 14:15


Եթե վարչապետը չի կարող կամ չի ուզում հասկանալ, նա իր տեղում չէ

Եթե վարչապետը չի կարող կամ չի ուզում հասկանալ, նա իր տեղում չէ

Հայաստանի առաջին դեմքի անունից Արցախին, Ղարաբաղյան հակամարտությանը, հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող ցանկացած խոսք, քայլ, գործողություն պետք է լինի հաշվարկված, ռիսկերը գնահատած և զերծ պոպուլիզմից, միտինգային տրամաբանությունից, և իհարկե՝ կոմպետենտ ու տեղեկացված:

Սեպտեմբերի 2-ի շնորհավորանքը պետք է լինի անթերի բոլոր իմաստներով՝ իրավական, քաղաքական, նաև՝ որևէ կերպ չպարունակող խնդիրներ ընկալումների և մեկնաբանությունների դաշտում:

Եթե այս ամենը չի արվում կամ չի ստացվում, առաջանում է հարց ԱԳՆ-ի, տարաբնույթ խորհրդականների և օգնականների գոյության նպատակահարմարության:

Այսօր շնորհավորանքը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը.

Շնորհավորում ենք Արցախի մեր հայրենակիցներին, համայն հայությանը և մեր բարեկամներին ողջ աշխարհում ԼՂՀ հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

Այս տեքստի տարբերությունը վարչապետի տեքստից լավ կամ վատ, քիչ կամ շատ բառերի մեջ չէ: Արտգործնախարարը պետք է վերջապես կարողանա բացատրել վարչապետին այդ տարբերությունն ու դրա հետ կապված խորքային խնդիրները: Եթե չի կարողանում բացատրել, իր տեղում չէ, եթե վարչապետը չի կարող կամ չի ուզում հասկանալ, նա իր տեղում չէ:

Հ.Գ. Այսօրվա մեծ տոնի առիթն օգտագործեք ընթերցելու կամ վերընթեռնելու առնվազն՝ 1990 թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքը, 91-ի օգոստոսի 30-ի Ադրբեջանի գերագույն խորհրդի հռչակագիրը և 91-ի սեպտեմբերի 2-ի ԼՂՀ հռչակման փաստաթուղթը: Հուսամ, արդյունքում պարզ կլինեն, վերը նշված համատեքստում, «Սովետական Ադրբեջան» եզրույթի կիրառման և դրա հետ կապված տարատեսակ ընկալումներին վերաբերող խնդիրները…

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը