Կարծիք

31.08.2019 11:52


Հարգելի՛ Սերժ Թանկյան, առաջարկում ենք «Մենակ չեմ» ֆիլմից գոյացած հասույթով ի վերջո իրագործել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը

Հարգելի՛ Սերժ Թանկյան, առաջարկում ենք «Մենակ չեմ» ֆիլմից գոյացած հասույթով ի վերջո իրագործել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը
Հարգելի՛ և շատ սիրելի՛ Serj Tankian,
Որպես Նոր Հայաստան կերտած հեղափոխականներ՝ Դուք և ժողովրդի վարչապետը «Ֆեյսբուքում» գովազդում եք Ձեր իրականացրած հեղափոխության մասին Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը: Քանի որ ֆիլմի երաժտությունը գրել եք Դուք և միևնույն ժամանակ ֆիլմի պրոդյուսերն եք, իսկ ֆիլմը գովազդում է անձամբ ժողովրդի վարչապետը, ով հրապարակային հայտարարում է, որ Ձեր իրականացրած ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն է, ապա ֆիլմի հաջողությունը երաշխավորված է:
Սիրելի՛ Սերժ, առաջարկում ենք «Մենակ չեմ» ֆիլմից գոյացած հասույթով, ի վերջո, իրագործել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Հավատացե՛ք, Ձեր տրամաչափի հեղափոխականին վայել չէ խոստում տալ և խոստումը չկատարել: Այս մի շանսը բաց չթողե;ք...
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը