Կարծիք

29.08.2019 17:15


«Օրենքով գողերին» և քրեական հեղինակություններին հալածելը հանգեցնելու է երկրում քրեածին իրավիճակի սրմանը՝ դարձնելով այն անկառավարելի

«Օրենքով գողերին» և քրեական հեղինակություններին հալածելը հանգեցնելու է երկրում քրեածին իրավիճակի սրմանը՝ դարձնելով այն անկառավարելի

Իբր երկրում կարգ ու կանոն հաստատելու նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է օրենքի նախագիծ, որով քրեականացվում է «օրենքով գողի» կարգավիճակը: Այսինքն, նույնիսկ եթե չկա հանցակազմ, միայն կարգավիճակը, դրա շնորհելն ու դրա համար գողին դիմելը արդեն քրեական հանցագործություն է:

Նիկոլը, ինչպես միշտ, գնում է քայլերի, որոնց իրական էությունն ու հետևանքները չի պատկերացնում, և անում է մի բան, որը հոնքը սարքելու փոխարեն տալու է՝ աչքը հանի: Սկսենք այն հանգամանքից, որ կարգ ու կանոնի մասին մտածողը չէր վերցնի ու համընդհանուր համաներում հայտարարեր, ինչի հետևանքով մայրաքաղաքը լցվեց քրեածին տարրերով, գլուխ բարձրացրեցին գրպանահատությունը, ավազակությունն ու բնակարանային գողությունները:

Հիմա էլ, երբ ինքը սկսում է հալածել օրենքով գողերին, հավաստիացնում ենք, հանցավորությունը է՛լ ավելի է աճելու և դառնալու է անկառավարելի: Եթե Նիկոլը մի քիչ գոնե պատմություն ուսումնասիրած կլիներ, կիմանար, որ օրենքով գողերի ինստիտուտը ստեղծվել է Խորհրդային Միությունում 30-ական թվականներին իրավապահ մարմինների կողմից, այն նպատակով, որպեսզի քրեական աշխարհում հեղինակություն ունեցողները կարողանան զսպել այսպես կոչված «բեսպրեդելի» կողմնակիցներին: Եվ այն ժամանակ դա տվեց իր դրական արդյունքները: Անցան ժամանակներ, փոխվեց հասարակարգը, սակայն «օրենքով գողերը» իրենց ներքին կանոնադրության համաձայն դարձյալ հսկում էին քրեական իրավիճակը: Նրանք կարողանում էին լուծել անգամ ազգամիջյան և տնտեսական հարցեր, զենք էին մատակարարում Արցախին, հարթում էին հայ-ադրբեջանական լոկալ կոնֆլիկտները և մեծամասամբ արդարացի լուծումներ էին տալիս խնդիրներին:

Եղել են էլի պետություններ, որոնք փորձել են կասեցնել գողական աշխարհի գործունեությունը, օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, բայց որոշ ժամանակ անց նրանք ստացել են հակառակ էֆեկտ և գրանցվել է հանցավորության աճ:

Այսօր փակելով օրենքով գողերի թթվածինը՝ Նիկոլը իր կարճ խելքով մեծ հնարավորություն է ընձեռում ոչ մի օրենք չճանաչող, ոչ մեկին չհարգող տարրերի համար, որոնց միայն ոստիիկանության ուժերով զսպելը ահավոր բարդ գործընթաց է:

Եվ սրա տակից դուրս գալը թերևս ավելի ծանր կլինի, քան Ամուլսարի հանքի կամ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցերը «ջրելը»:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը