Կարծիք

27.08.2019 21:05


Մենք ենք, մեր քաղաքական բալագանը

Մենք ենք, մեր քաղաքական բալագանը

Նկատեցի՞ք՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես «վարպետորեն» շեղեց հարվածի ուղղությունը` խաղարկելով Ամուլսարի «պարտիան»։
Մինչ այդ, եթե հիշում եք, քաղաքական դաշտը եւ «Ֆեյսբուքը» կենտրոնացած էին Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավական բեսպրեդելի վրա` աղմուկով քննարկում էին Սահմանադրական դատարանը «բուդկի պես» սեփականաշնորհելու, ՍԴ դատավորների, հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա կեղտ բռնելու, երկրորդ նախագահին ազատ արձակած դատավորի` Դավիթ Գրիգորյանի գլխին չեղած տեղը գործ» սարքելու «գործընթացները»։
Հիմա ոչ մեկը այդ մասին չի հիշում։
Այսօր էլ իմացանք, որ Ամուլսարի հարցը մանրից ջրում են` «վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաեւ նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում». ՊԵԿ նախկին նախագահին պատրաստվում են «ծանր մեղադրանք» առաջադրել առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։
Վա՛ղը ինչ կմոգոնեն հանրության ուշադրությունը աշնանային «թեժ» զարգացումներից շեղելու համար, կապրենք`կտեսնենք։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը