Լրահոս

02.08.2019 14:48


Արարատում բախվել են Lexus-ը, դատախազության Mercedes-ն ու գյուղմթերքով բարձված 06-ը․ կան վիրավորներ

Արարատում բախվել են Lexus-ը, դատախազության Mercedes-ն ու գյուղմթերքով բարձված 06-ը․ կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 01 LZ 101 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 20 LO 285 համարանիշի և Mercedes մակնիշի 485 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի և 06-ի միջև։ Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի առաջ մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, վերածվելով մետաղե ջարդոնի, իսկ գազաբալոնն էլ պոկվել ու շպրտվել էր մի քանի մետր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը