Լրահոս

29.07.2019 15:49


Մեծամորում 10-ամյա երեխան Վարդավառին եռման ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա

Մեծամորում 10-ամյա երեխան Վարդավառին եռման ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում երեկ` հուլիսի 28-ին, 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: Այս մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին Մեծամոր Բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել Մեծամորի բաժին, որ մեջքի շրջանում առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Մեկնել է ոստիկանության օպերատիվ խումբը եւ պարզել, որ 2009 թվականին ծնված մի տղա պատահական թեյնիկով եռացրած ջուր է լցրել այդ երիտասարդի մեջքին` պատճառելով վնասվածք»,- հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակված են փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը