Լրահոս

13.04.2010 17:30


Հայաստանն օգնեց Թուրքիային, որ իմիտացիան շարունակի՞

Հայաստանն օգնեց Թուրքիային, որ իմիտացիան շարունակի՞

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դեռ չի կարողանում խորապես հասկանալ՝ ինչո՞ւ Հայաստանը համաձայնեց Սարգսյան-Էրդողան հանդիպմանը, և ի՞նչ տվեց դա հայկական կողմին։

-Առայժմ տեսնում եմ, որ դա ժամանակ տվեց Թուրքիային, որովհետև նա նախ փորձեց տպավորություն ստեղծել, թե շարունակում են Հայաստանի հետ քննարկել արձանագրությունների վավերացման խոչընդոտները, երկրորդ՝ Հայաստանը բավական ուշացած պատասխանեց Անկարայի ուղերձներին, որոնք նրանք հղել էին թուրքական «Սաբահ» թերթով, այն է՝ քննարկել Մինսկի գործընթացը, և Հայաստանը հետ կանգնեցնի Սփյուռքին Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջներից։ Եվ, ինչպես նկատեցինք, հանդիպումից հետո միայն Սերժ Սարգսյանը տվեց այդ ուղերձների գնահատականը,- «7օր»-ին ասել է Ս. Սաֆարյանը,- ես չեմ հասկանում՝ ի՞նչ կարիք կար այդ ուղերձներին Երևանում չպատասխանել և գնալ հանդիպել, հետո նոր Վուդրո Վիլսոնի գերեզմանին պատասխան տալ թուրքական ուղերձներին։

Հիշատակելով թուրքական կողմի այն պնդումները, թե Հայաստանին հանձնված Թուրքիայի ուղերձի մի խնդրի կապակցությամբ տարաձայնություն է եղել, և Սարգսյանն ու Էրդողանն իրենց ԱԳ նախարարներին հանձնարարել են ուսումնասիրել այդ խնդիրը՝ Ս. Սաֆարյանը դա որակել է որպես ժամանակ շահելու թուրքական կողմի հերթական փորձ.

-Ըստ էության, Հայաստանը կարծեք թե հերթական անգամ ներքաշվեց թուրքական կանոնների մեջ՝ խաղալ այդ կանոներով և օգնել, որպեսզի իմիտացիան շարունակվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը