Լրահոս

13.04.2010 14:29


78 դպրոցում ռումբ չի հայտնաբերվել

Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները:

ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 13.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

Այս խորագրի վերջին նյութերը