Լրահոս

14.07.2019 11:04


ՃՏՊ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին. կա տուժած

Հուլիսի 13-ին, ժամը 20:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ին «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը