Լրահոս

12.04.2010 09:45


Այսօր մեկնարկում է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը

Այսօր մեկնարկում է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը

Այսօր տեղի է ունենալու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու համար երեկ ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Վաշինգտոն է մեկնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով։

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ կունենա Բարաք Օբամայի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ: Օբամա–Սարգսյան–Էրդողան հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ լուրերը չեն հաստատվել։

Սերժ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատև արձակուրդ կանցկացնի  արտերկրում:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը