Օրերս լրացավ Սերժ Սարգսյանի նախագահության երկու տարին։ Այս ընթացքում ոչ մի նշանակալից դրական արդյունք չի արձանագրվել։ Համատարած ձախողումներ։
Միակ բարեշրջումը ամրագոտիներ կապելն էր, ինչը շատ խորհրդանշական դարձավ. այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն այնպիսի անկում ապահովեց, որ, իրոք, կարիք կար ամրագոտու։ Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության արդյունքները տեսանելի են նույնիսկ ոչ տնտեսագետների համար։ Կան «զոհեր» և «վիրավորներ»։ Վնասների ընդհանուր չափը դեռ ճշտվում է։
Իսկ Սարգսյանի արտաքին քաղաքականությանն անդրադառնալիս՝ դժվար է չօգտագործոլ «տխրահռչակ» որակումը։ ՀՀԿ «ճկուն» առաջնորդը փորձեց ինքնահաստատվել ու իշխանական սեփական դիմագիծն ունենալ։ Արդյունքում՝ ընկավ տերպետրոսյանական գաղափարների ջրերը, Թուրքիայի հետ քիրվայություն արեց և խնդրեմ՝ Հայաստանը հայտնվել է անմխիթար վիճակում։ Հիմա, 1994–ի հրադադարից հետո, մեծացել է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությունը, և դա բացառապես «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով։ Միգուցե Սարգսյանն այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։
Եվ այս ամենը մենք ունեցանք Սարգսյանի ընդամենը երկու տարվա պաշտոնավարման ընթացքում։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի՜ «ձեռքբերումներ» են մեզ սպասվում առաջիկայում։
«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,- բոլոր տիպի ձախողումներից իրեն ապահովագրել է Սերժ Սարգսյանը, ում երկամյա գործունեությունը դեռ «կքընընենք» առանձին հոդվածով։ Այժմ անցնենք բուն նյութին։
Ճոճանակի էֆեկտը
Այսպիսով՝ անկախացումից հետո ՀՀ տնտեսաքաղաքական հարաբերությունների «ճոճանակը», սկիզբ առնելով հանրային սեփականության հարաբերություններից, ուղղություն վերցրեց դեպի ազատ շուկայի կողմը: Շուկային անցնելու առաջին իսկ փուլից արձանագրվեց սեփականության գերկենտրոնացման մեկ այլ տիպի միտում, բայց այս ագամ արդեն ոչ թե պետության, այլ պետությունը ներկայացնող կամ պետական իշխանությանը կից գործող ֆիզիկական անձանց ձեռքում: Այժմ «ճոճանակը» մեզ կրկին հետ է վերադարձնում դեպի մարդկանց նեղ խմբի ձեռքում տնտեսության կենտրոնացվածության բարձր մակարդակ:
Եթե ՍՍՀՄ-ի ժամանակ պետության անունից հանդես եկող իշխանությունները սեփականությանը տվել էին «հանրային» որակումը, ինչը նշանակում էր՝ «բոլորինն է, բայց քոնը չէ», ապա այժմ մենք գործ ունենք «մասնավոր է, բայց քոնը չէ» մոդելի հետ, որը ձևով տարբերվում է համայնավարների առաջարկածից, բայց բովանդակությունը նույնն է։
Նոր պարբերաշրջանի նախաշեմին
Ներկա փուլում խորացել են բոլոր այն խնդիրները, որոնք կային և՛ առաջին, և՛ երկրորդ փուլերում: Գործընթացների տրամաբանությունից ելնելով՝ կարելի է պնդել, որ այժմ խիստ անհրաժեշտություն կա տնտեսաքաղաքական հարաբերությունների 4-րդ փուլին անցնելու և դուրս գալու քվազիկապիտալիստական այս հարաբերություններից, քանի որ մեր երկիրը ռեսուրս չունի փոքրաթիվ մարդկանց ձեռքում գտնվող տնտեսության գերկենտրոնացված վեկտորի ուղղությամբ շարժվելու: Ճոճանակը հասել է իր բացասական կետի առավելագույնին ու ֆիզիկայի բոլոր օրենքներով պետք է արդեն հակառակ ուղղությունը վերցնի, ինչը նշանակում է ազատ շուկա և քաղաքացիական ինստիտուտներ։ Երբ որ դա տեղի ունենա, այդ ժամանակ կարելի է արձանագրել, որ հետանկախական շրջանի եռափուլ պարբերաշրջանն ավարտվեց, և մենք թևակոխում ենք նոր պարբերաշրջան, որը տեղավորվում է ազգային-դեմոկրատական կոդի մեջ։ Այդ փոփոխություններն այլընտրանք չունեն։ Ազգային-դեմոկրատականի այլընտրանքն այսօրվա համակարգն է, որը ներսից կքայքայի մեր պետությունը և մենք առանց կրակոցի կպարտվենք Ադրբեջանի հետ «սառը պատերազմում», ինչպես որ սովետական փտած համակարգը պարտվեց ԱՄՆ-ին։
Տնտեսաքաղաքական հարաբերությունների չորրորդ փուլը կամ նոր պարբերաշրջանի մեկնարկը «ճոճանակը» կտանի փակ համակարգից բացին անցնելու ուղղությամբ։ Համենայնդեպս, դա՛ պետք է լինի հաջորդ իշխանության գործը։ Իսկ ինչու հաջորդ, քանի որ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգը չունի համակարգն արդիականացնելու ցանկություն և ունակություն։ Այսօրվա իշխանական համակարգն իրեն վաղուց սպառել է և այն, ինչ մենք ունենք՝ անցյալի մնացուկ է, որը բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի այսօրվա շահերին։
Մեր երկիրն ու հասարակությունն այժմ լրիվ այլ պահանջներ ու խնդիրներ ունեն, որոնց լուծումները խոչընդոտվում են հին համակարգի վերջին մոհիկանների՝ իշխանությունը ներկայացնող Ս. Սարգսյան և Տ. Սարգսյան զույգի, ինչպես նաև «փողոցային» ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կողմից։
Այսօր հարթակը զբաղեցրած ուժերն ընդամենը իներցիոն են պահպանում իրենց դիրքերն այնպես, ինչպես Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն 2003-ի նախագահական ընտրություններից հետո համարվում էր հիմնական ընդդիմադիր ուժ, սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններում չկարողացավ հաղթահարել նույնիսկ 5 տոկոսի սահմանագիծը։ Նույնն է լինելու նաև Տեր-Պետրոսյանի թիմի հետ։ Նրանք առաջիկա ԱԺ ընտրություններում կա՛մ կկրկնեն ՀԺԿ-ի ճակատագիրը, կա՛մ կհավաքեն առավելագույնը 7 տոկոս ձայն։ Եվ ուրեմն չարժե այդքան սպասել, որպեսզի պոստֆակտում համոզվել, որ Տեր-Պետրոսյանն այլևս չի հանդիսանում փոփոխությունների պահանջ ունեցող հանրության լայն շրջանակների շահերի արտահայտիչը։ Նոր ուժի չձևավորումն, ըստ այդմ, ձեռնտու է գործող ռեժիմին, ում համար Տեր-Պետրոսյանը պարզապես գտածո ընդդիմություն է։
Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը չի կարող դառնալ փոփոխությունների կրողը, քանի որ ՀԱԿ առաջնորդը հին համակարգի հիմնադիր նախագահն է։ Այլ հարց է, որ ՀԱԿ-ը ներկայացնող բազմաթիվ առողջ մտածողության կրող ուժեր և անհատներ, վստահաբար, կարող են մաս կազմել նոր բնույթի շարժման։
Նկատենք, որ Տեր-Պետրոսյանի գործողություններն այժմ նույնքան խոչընդոտ են ՀՀ զարգացմանը, որքան Սերժ Սարգսյանինը։ Որպես գործող իշխանություն և տիտղոսային ընդդիմություն՝ նրանք բնազդաբար են զգում, որ համակարգային փոփոխությունն իրենց վերջնականապես կդարձնի մարգինալ և ինքնապահպանական բնազդից ելնելով՝ կողմ են այսօրվա ներքաղաքական ստատուս քվոյի պահպանմանը և մինչև վերջ դիմադրելու են՝ իրենց քաղաքական մենաշնորհային դիրքը պահելու համար։
ՀԱԿ վերջին հանրահավաքը ևս մեկ անգամ ապացուցում է ասվածը։ Իսկ այն պնդումները, թե տերպետրոսյանական ընդդիմությունը դեռ հզոր է, քանի որ այդքան մարդ է հավաքվում հանրահավաքում, որևէ քննադատության չի դիմանում։ Մանավանդ որ այդ հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի հիմնական ասելիքը՝ ասելիքի բացակայությունն է, որը տեղավորվում է «Էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում։ Իսկ Մատենադարանի մոտ հավաքվող միտինգավորների քանակի չափ մի քանի հազար կողմնակիցներ Սերժ Սարգսյանն էլ ունի։ Հետո ի՞նչ։
Տեր-Պետրոսյանի քաղաքական միակ մարտավարությունը, որը նա այժմ կիրառում է՝ Ս. Սարգսյանի «էջմիածնական միաբանը» դառնալու օպերացիան կյանքի կոչելն է։ «Եթե Քոչարյանի հետ խնդիրներ կունենաս՝ ես պատրաստ եմ ծառայել քեզ այնպես ինչպես, պայքարելով իմ դեմ, քեզ էին ծառայում 2008-ին Գեղամյանն ու մյուսները»,– իր աշխատանքային «ֆրոնտն» է գծագրում Տեր–Պետրոսյանը։ Անշու՛շտ, ՀԱԿ առաջնորդն իր ծառայությունները ուղիղ տեքստով չի առաջարկում, բայց վերջին շրջանի իր ելույթների ենթատեքստը վերը նշված բանաձևում է տեղավորվում։
«Եղիազար Այնթապցին» առայժմ անպատասխան է թողել Տեր-Պետրոսյանի ու նրա թիմը ներկայացնող որոշ դեմքերի հանրահավաքներից ու թերթերի էջերից հորդացող բացահայտ քծնանք-առաջարկներն ու հորդորներն առ «Եղիազար»։ Ի դեպ, «միաբան» դառնալու տերպետրոսյանական շրջանակների պատրաստակամությանը, քծնանք-առաջարկը ներկայացնողների կատարողական վարպետությանն ու բառաֆոնդին կնախանձեր անգամ «մեծն» Գեղամյանը։ Ինչևէ։
Ակնհայտ է, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությանը ռացիոնալ տեսանկյունից բացարձակապես ոչինչ չեն տա այն խարդավանքները, որոնք հիմա կան մեր քաղաքական դաշտում։ Ներկա, նախկին ու ավելի նախկին իշխանությունների պայքարը հետաքրքիր է զուտ ընթացիկ քաղաքական գործընթացների և այդ գործընթացները որպես գործիք օգտագործելու տեսանկյունից։ Պետք է առաջ նայել, և փոխել այս ներքաղաքական ստատուս քվոն, որպեսզի հաջողության հասնենք Արցախի ստատուս քվոյի հարցում։
Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 3
սկիզբը՝ տե՛ս

Անդրանիկ Թևանյան
շարունակելի