Լրահոս

10.04.2010 11:12


Իսրայելը չի մասնակցի Միջուկային անվտանգության գագաթաժողովին

Ամերիկայի պաշտոնական դեմքերը հայտարարում են, թե ինչու է Իսրայելի վարչապետը չեղյալ հայտարարել մյուս շաբաթ ծրագրված այցը Վաշինգտոն, որտեղ պետք է տեղի ունենա Միջուկային անվտանգության գագաթաժողովը։ Մասնավորապես ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսն ասել է, որ Իսրայելի վարչապետը չի ցանկացել միջուկային զենքի չտարածման վերաբերյալ գագաթաժողովի թեմայի փոփոխության պատճառ դառնալ։

Ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, Բենյամին Նատանյահուն իր այցը չեղյալ է հայտարարել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիայի և Եգիպտոսի գլխավորությամբ մի խումբ երկրներ մտադիր են գագաթաժողովին հարց բարձրացնել Իսրայելի միջուկային զենքի վերաբերյալ։

Երկար տարիներ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Իսրայելը ո՛չ հաստատում, ո՛չ ժխտում է միջուկային զենքի առկայությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը