Լրահոս

09.04.2010 12:18


Էրդողան. «Ղարաբաղյան հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև բոլոր բանակցությունների հիմնական թեման է լինելու»

Էրդողան. «Ղարաբաղյան հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև բոլոր բանակցությունների հիմնական թեման է լինելու»

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են այդ երկրի ղեկավարությանն ուղղված Էրդողանի նամակի մանրամասները։

«Թուրքիան թույլ չի տա տեղի ունեցող գործընթացներում Ադրբեջանին լուսանցքում թողնել։ Բաքու մեր փոխնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուի այցելության նպատակներից մեկն էլ հենց Անկարայի ու Երևանի միջև տեղի ունեցած վերջին բանակցությունների առնչությամբ Ադրբեջանի կասկածները վերացնելն է»,- «Star» թերթի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօլուն։

Նրա խոսքերով՝ Սինիրլիօղլուն ադրբեջանական ղեկավարությանը կփոխանցի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակը, որտեղ գրված է, որ ղարաբաղյան հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող բոլոր բանակցությունների հիմնական թեման է լինելու, և առանց ղարաբաղյան խնդրի լուծման Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը չի բացվելու։

 

Այս խորագրի վերջին նյութերը