Լրահոս

09.06.2019 23:35


Գառնի գյուղի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներով Mercedes ավտոբուսը և ավազով բարձած ԶԻԼ-ը

Գառնի գյուղի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներով Mercedes ավտոբուսը և ավազով բարձած ԶԻԼ-ը

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Mercedes-ում եղել են Կորեայի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում էին Գեղարդ ու մինչ վթարի վայրում ՃՈ հետաքննիչ Ա. Ավետսիյանը տեղազննություն էր կատարում, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած զբոսաշրջիկների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը