Քաղաքական

03.06.2019 12:45


Դատարանը մերժեց կալանավորել Վահագն Հարությունյանին

Դատարանը մերժեց կալանավորել Վահագն Հարությունյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը՝ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրեց, որը փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց եւ գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վահագն Հարությունյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը