Լրահոս

02.06.2019 21:47


9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականները

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականները

9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ Այս մասին հայտնում են Գնահատման թեստավորման կենտրոնից:

Նշվում է նաև, որ գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2֊ին կամ վաղը՝ հունիսի 3֊ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

Այս խորագրի վերջին նյութերը