Լրահոս

31.03.2010 12:32


Ի՞նչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին հորինել «ադրբեջանիցների ցեղասպանությունը»

Ի՞նչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին հորինել «ադրբեջանիցների ցեղասպանությունը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մեկնաբանելով այսօր Ադրբեջանում նշվող «ադրբեջանցիների ցեղասպանության» օրն, ասել է. «Ցեղասպանությունը շատ վատ, դաժան երեույթ է, ինչը սերուդների վրա թողնում է իր խարանը, բարդույթներ է առաջցնում, եւ շատ ժամանակ է հարկավոր դրանցից ձերբազատվելու համար:

Չգիտեմ ինչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին հորինել «ադրբեջանիցների ցեղասպանությունը», երեւի թե հայերից հետ չմնալու մոլուցքը, կամ զոհի կերպարով հանդես գալու տենչը, կամ էլ սեփական գոյություն չունեցող  պատմությունը սեւ էջով «հարստացնելու»  ցանկությունը: Միգուցե իրենց հիշատակի օրերի մեջ ավելացնեն նաեւ տեղի չունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օր, միգուցե դա էլ կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով: Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է միան կարեկցանք հայտնել ադրեբջանի բնակչությանը նման «ցեղասպանված» իշխանություններ ունենալու առիթով»։

Այս խորագրի վերջին նյութերը