Պոլսահայերը ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պոլսոյ Ս. Փրկիչ հիվանդանոցի Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի միջև մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Շիրինօղլուի հայտարարությունը բողոքի ալիք է առաջացրել պոլսահայերի շրջանում:
«Մենք այլ Թուրքիայում ենք ապրում» խորագիրը կրող հայտարարության հրապարակումն ու ստորագրահավաքը նախաձեռնել են «Ակօս»-ի նահատակ խմբագիր Հրանդ Դինքի ընտանիքի անդամները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Տհաճությամբ ծանոթացանք Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի, մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած հայտարարությանը: Ժողովրդին սխալ մեկնաբանված այս հայտարարությունը բացատրության կարիք ունի: Շիրինօղլուն Թուրքիայի հայ համայնքի ղեկավարը չէ (թերթերն ու հեռուստաալիքներն այդպես էին նրան ներկայացրել):
Վարչապետի աշխատակազմի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, իբրև Պոլսո հայ համայնքի ղեկավար ներկայացված Պետրոս Շիրինօղլուն, այդ կարգավիճակը չունի՝ նա Պոլսոյ Ս. Փրկիչ հիվանդանոցի ատենապետն է, և այս կարգավիճակում հայ համայնքի անունից հայտարարություններ անելու իրավունք չունի: Ուրեմն, Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունները միմիայն իր անձնական կարծիքն են: Ակնկալում ենք, որ նրանք, ովքեր թյուրիմացության կմատնեն համայնքը, կսրբագրեն իրենց այս սխալը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Շիրինօղլուն ասել էր. ««Չեմկարծում, որ 1915թ. դեպքերիմասինխոսելիսարժեօգտագործելցեղասպանությունբառը»։ Նա իր երախտագիտություննէ հայտնել հայերի հանդեպ Էրդողանի ուշադրության համար՝ հավելելով. «Մինչև հիմա ոչ մի վարչապետ մեզ՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներիս հետ այնքան մոտ չի եղել, ինչպես Ռեջեփ Էրդողանը»։
Պոլսահայերը ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պոլսոյ Ս. Փրկիչ հիվանդանոցի Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի միջև մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Շիրինօղլուի հայտարարությունը բողոքի ալիք է առաջացրել պոլսահայերի շրջանում:
«Մենք այլ Թուրքիայում ենք ապրում» խորագիրը կրող հայտարարության հրապարակումն ու ստորագրահավաքը նախաձեռնել են «Ակօս»-ի նահատակ խմբագիր Հրանդ Դինքի ընտանիքի անդամները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Տհաճությամբ ծանոթացանք Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի, մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած հայտարարությանը: Ժողովրդին սխալ մեկնաբանված այս հայտարարությունը բացատրության կարիք ունի: Շիրինօղլուն Թուրքիայի հայ համայնքի ղեկավարը չէ (թերթերն ու հեռուստաալիքներն այդպես էին նրան ներկայացրել):
Վարչապետի աշխատակազմի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, իբրև Պոլսո հայ համայնքի ղեկավար ներկայացված Պետրոս Շիրինօղլուն, այդ կարգավիճակը չունի՝ նա Պոլսոյ Ս. Փրկիչ հիվանդանոցի ատենապետն է, և այս կարգավիճակում հայ համայնքի անունից հայտարարություններ անելու իրավունք չունի: Ուրեմն, Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունները միմիայն իր անձնական կարծիքն են: Ակնկալում ենք, որ նրանք, ովքեր թյուրիմացության կմատնեն համայնքը, կսրբագրեն իրենց այս սխալը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Շիրինօղլուն ասել էր. ««Չեմ կարծում, որ 1915թ. դեպքերի մասին խոսելիս արժե օգտագործել ցեղասպանություն բառը»։ Նա իր երախտագիտությունն է հայտնել հայերի հանդեպ Էրդողանի ուշադրության համար՝ հավելելով. «Մինչև հիմա ոչ մի վարչապետ մեզ՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներիս հետ այնքան մոտ չի եղել, ինչպես Ռեջեփ Էրդողանը»։
Ըստ «Ակօս»-ի