Կարծիք

28.04.2019 11:31


Քաղաքացու տոնը խորովածի հետ որևէ առընչություն չունի

Քաղաքացու տոնը խորովածի հետ որևէ առընչություն չունի

Քաղաքացու տոնը խորովածի հետ որևէ առընչություն չունի։ Քաղաքացի հասկացությունը ունի հին հունական ծագում, իսկ մեր ժամանակներում արդեն կապված է ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխությունների հետ ու հիմքում ունի ազատության գաղափարը։ Հատուկ ուշադրություն՝ առաջին հերթին անձի ազատության մասին է խոսքը։ Օրինակ՝ Ֆրանսիայում և Ամերիկայում այն պետական գաղափարախոսություն է, ունի ծիսակարգ և խորհրդանիշներ։

Հիմնական գաղափարներից է անձի հոգևոր ազատությունը եկեղեցուց և պետության ամենաթողությունից։

Ամերիկայի դեպքում դա չի նշանակում աթեիստական երկիր, խոսքը կրոնական ինստիտուտներից ազատության մասին է, այսինքն՝ պետությունը մարդու հոգու մեջ չի մտնում։ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ, անգամ չմկրտված Լինքոլնը, երդվում է Աստծո, բայց երբեք Հիսուսի առաջ։ Դա ոչ կոնֆեսիոնալ Աստված է, խոսքը Բարձյալի մասին է ու յուրաքանչյուր ոք Բարձյալի մասին իր պատկերացումներն ունի։

Ամերիկան Ազատության միսիայի գաղափարի վրա է հիմնված, ու այստեղից են բխում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը