Լրահոս

26.03.2010 13:52


Էդուարդ Շարմազանով. «Եկեք Հռոմի պապից կաթոլիկ չլինենք»

Էդուարդ Շարմազանով. «Եկեք Հռոմի պապից կաթոլիկ չլինենք»

Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե Արցախի վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունները որքանո՞վ են համաձայնեցված Արցախի իշխանությունների հետ՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.

-Չեմ կարծում, որ որևէ մեկի մոտ պետք է կարծիք առաջանա, թե ինքն ավելի հայրենասեր է, քան Սերժ Սարգսյանը։ Եկեք Հռոմի պապից կաթոլիկ չլինենք և մի բան հասկանանք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն փոխզիջումների արդյունքում։ Սակայն փոխզիջումները պետք է ընդունելի լինեն ղարաբաղյան կողմի համար։ Փոխզիջումները կլինեն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կընդունվի Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից։

Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

-Այսօր ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և ՄԱԿ-ի բանաձևերով հակամարտության կողմ են հանդիսանում ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ Ղարաբաղն ու Ադրբեջանը։ Դա իրականություն է, և բնական է, որ մի օր Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը