Լրահոս

25.03.2010 12:04


Դավութօղլու. «ԼՂ հակամարտության կաարգավորման գործընթացում արձանագրվում է կտրուկ առաջընթաց»

Դավութօղլու. «ԼՂ հակամարտության կաարգավորման գործընթացում արձանագրվում է կտրուկ առաջընթաց»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կաարգավորման գործընթացում արձանագրվում է կտրուկ առաջընթաց։ Այդ մասին CNN Türk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Նա նշել է, որ այդ առաջընթացը կբերի դրական արդյունքների։ «Անհրաժեշտ է այդ սառեցված հակամարտության պարտադիր լուծում։ Ներկա պահին Ռուսաստանը ևս զգալի ջանքեր է ներդնում այս հարցում։ Պարոն Մեդվեդևը բազմիցս հանդիպել է կողմերի հետ։ Օրերս Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Գործընթացի ակտիվացմանը նպաստում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մենք լսել ենք Դամասկոսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն ու դրան հաջորդած Ադրբեջանի արձագանքը։ Հավատում ենք, որ դրական տեղաշարժերը կհանգեն նրան, ինչին մենք ձգտում էինք՝ կայուն խաղաղության»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը