Լրահոս

23.03.2010 10:16


Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության կողմից իրականացված գ  ործունեությանը եւ 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում' ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում:

 

Այս խորագրի վերջին նյութերը