Լրահոս

22.03.2010 17:30


Ա. Մինասյան. «ՀԱԿ–ի «100 քայլ»–ից կոմունիզմի հոտ է գալիս»

Ա. Մինասյան. «ՀԱԿ–ի «100 քայլ»–ից կոմունիզմի հոտ է գալիս»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով այն հարցին, թե ՀՅԴ-ն քննարկե՞լ է արդյոք ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլ» տնտեսական ծրագիրը, ասել է՝ կուսակցությունը ոչ, բայց ինքն անձամբ ուսումնասիրել է։

-Շատ լավ բան է. երբ ծրագրային առաջարկ է ներկայացվում, դա պետք է խրախուսվի՝ անկախ նրանից, որ ես չեմ կիսում այն մոտեցումները, որոնք ներկայացվում են՝ սկսած նրանից, որ նման ծրագիրը պետք է առնվազն մեկ սերնդի կյանքի մոտեցումները ներկայացնի, այլ կերպ ասած՝ այն պետք է իր մեջ գոնե 20 տարվա կանխատեսումներ կամ ակնկալիքներ ունենա,-նշել  է նա։ Իմ կարևոր դիտարկումն այն է, որ, ըստ էության, ՀԱԿ-ից սոցիալիզմի հոտ է գալիս, և ինձ համար մի քիչ զարմանալի է, որ ուլտրա-լիբերալ ուժն է դա ներկայացնում,-նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե որպես սոցիալիստական ուժի ներկայացուցիչ՝ նրան պետք է որ հաճելի լիներ, չէ՞ որ ՀԱԿ-ի ծրագրից սոցիալիզմի հոտ է գալիս՝ Արծվիկ Մինասյանն արձագանքել է, թե ՀԱԿ-ի ծրագրից ավելի շատ կոմունիզմի հոտ է գալիս:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը