Լրահոս

09.12.2010 14:14


ՄՄԿ-ն օժանդակում է ՀՀ ԿԳՆ-ը թրաֆիքինգի վերաբերյալ ձեռնարկի մշակման և ներդրման գործում

ՄՄԿ-ը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեկտեմբերի 9-ին ներկայացրեցին նոր ուսումնաօժանդակ նյութերը, որոնք մշակվել են ՄՄԿ-ի հետ համատեղ' նպատակ ունենալով 15-17 տարեկան դպրոցականներին իրազեկել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին:

Նոր ուսումնաօժանդակ նյութերը մշակվել են ազգային փորձագիտական խմբի կողմից, որի կազմում եղել են մանկավարժներ, իրավագետ, հոգեբան, սոցիոլոգ: Աշխատանքների արդյունքում պատրաստվել են թրաֆիքինգի վերաբերյալ ձեռնարկներ ուսուցիչների ու աշակերտների համար, տեղեկատվական գրքույկ ծնողների համար և իրազեկման բարձրացմանն ուղղված այլ նյութեր, ինչպիսիք են' պաստառները և սոցիալական գովազդը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավանություն է տվել ուսուցչի ու աշակերտի ձեռնարկներին և արտոնել դրանց կիրառումը ավագ դպրոցում:

Նոր ուսունմնաօժանդակ նյութերն անդրադառնում են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հիմնական խնդիրներին, մասնավորապես' թրաֆիքինգի պատճառներին ու ձևերին, երիտասարդության' հատուկ խոցելի խումբ լինելու փաստին և զոհերին ցուցաբերվող օժանդակության ու պաշտպանության հարցերին: Նախքան երկրի բոլոր դպրոցներում ուսումնաօժանդակ ձեռնարկի ներդրումը' 2009 թ.-ին այն փորձարկվել է Հայաստանի 18 դպրոցներում, ապա իրականացվել է ուսուցիչների համապետական վերապատրաստում, որին մասնակցել են 1500 ուսուցիչներ 1420 հանրակրթական դպրոցներից ու 200 դասախոսներ միջին մասնագիտական կրթօջախներից: Ծրագրի աշխատանքները ֆինանսավորվել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը