Լրահոս

19.03.2010 17:28


Վահան Հովհաննիսյան. «…այդպես էլ չսովորեցին՝ Դաշնակցության դերը որն է այս երկրում»

Վահան Հովհաննիսյան. «…այդպես էլ չսովորեցին՝ Դաշնակցության դերը որն է այս երկրում»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ երբ իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, թե արձանագրություններում խոսքը պատմաբանների հանձնաժողովի մասին չէ, որ հանձնաժողովն այդ օրակարգով չի զբաղվելու, ավելի լավ է՝ դրանում համոզեն մեծ տերությունների և Եվրոպական միության ներկայացուցիչներին, որովհետև արձանագրությունների նրանց ընկալումը հենց այն է, ինչից ՀՅԴ-ն վախենում էր։

Այս առումով նա նշել է, որ «Դաշնակցության վախը բռնեցի» ոմանց «հեքիմական» արտահայտությունները գործին չեն օգնի.

-Ես այդ սնխչիական բառապաշարը չեմ հասկանում։ Մեր վախը պետք չէ բռնել, այս երկրի շահերը պետք  է պաշտպանել։ Մենք վախ չունենք, մենք մտահոգություն ունենք։ Հենց խայտառակ են լինում, անմիջապես սկսում են հիշել Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Դժվար է վիճել մարդկանց հետ, որոնց քաղաքական պատկերացումները ձևավորված են «Սևանի ձկնորսներ» և «Զանգեզուր» կինոնկարների վրա, և այդքան տարիներ լինելով Անդրանիկ Մարգարյանի  շքախմբի անդամ՝ այդպես էլ չսովորեցին՝ Դաշնակցության դերը որն է այս երկրում,- նշել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը