Լրահոս

09.12.2010 12:26


Կրկին հրդեհներ

Դեկտեմբերի 8-ին'ժամը 14.48-ին ,ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.46-ին, մարվել'17.05-ին:   Այրվել է Ա.Գալստյանին պատկանող գոմի տանիքում պահեստավորված 180 հակ անասնակեր:

...

Նույն օրը'ժամը 15.08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ահնիձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել' 21.30-ին: Այրվել է Գ.Սարգսյանին պատկանող տան բակում պահեստավորված 20տ անասնակեր:

...

Նույն օրը'ժամը 15.40-ին, ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի հարակից սարալանջում: Դեպքի վայր  մեկնած  հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21.45-ին, մարել'23.10-ին: Այրվել է 5 հա խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 18.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սվերդլով գյուղի հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00-ին, մարվել' 21.55-ին: Այրվել է 100 հա խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 06.05-ին, ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել' 07.15-ին: Այրվել է Հ.Բաղրամյանին պատկանող բնակելի վագոն-տնակը' 15 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը