Լրահոս

19.03.2010 11:52


Բրիտանացին գիրքը գրադարանին է վերադարձրել 45 տարի հետո

Բրիտանացին գիրքը գրադարանին է վերադարձրել  45 տարի հետո

Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, Մեծ Բրիտանիայի Հարավային Յորկշիրի գրադարանի աշխատակիցները շոկի մեջ են ընկել, երբ ընթերցողը 45 տարի անց գիրքը փոստով հետ է վերադարձրել։

Բացելով փաթեթը՝ գրադարանի աշխատակիցը զարմանքով հայտնաբերել է, որ բրիտանացի գրող Նայջել Նիլայի «Կուոտերմասի փորձարկումները» գիրքն ընթերցողի անունով գրանցված է եղել 1965թ. սեպտեմբերից։

-Երբ ես տեսա ամսաթիվը, որը գրված էր բաժանորդի անունով, կորցրի խոսելու ունակությունս։ Իհարկե ճիշտ է, որ որոշ ընթերցողներ սիրում են գիրքն իրենց մոտ երկար պահել, որպեսզի ստեղծագործության տեքստով զմայլվեն, բայց 45 տարին իմ կարծիքով չափազանց է,-ասել է գրադարանի աշխատակիցը։

 

Այս խորագրի վերջին նյութերը