Լրահոս

10.02.2011 09:45


«Apple»-ը սկսել մշակել «iPad»-ի երկրորդ տարբերակը

Ամերիկյան «Apple» ընկերությունը սկսել է մշակել «iPad»-ի երկրորդ տարբերակը։ Այս մասին հաղորդում է «Wall Street Journal»  թերթը։

Ըստ թերթի հրապարակման՝ ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ «iPad 2» համակարգիչն ունենալու է տեսախցիկ, նոր պրոցեսոր, ինչպես նաև լինելու ավելի բարակ ու թեթև։

Սպասվում է, որ սարքի վաճառքը կսկսվի մի քանի ամսից։

Այս խորագրի վերջին նյութերը