Խաղաղության և պատերազմի դիլեման առավել քան արդիական է այսօրվա Հայաստանի համար։ Մեր անվտանգության խնդիրները կախված են հարևանների հետ հարաբերության կարգավորումից և ներքին կյանքում ձևավորված մթնոլորտից։ Սակայն դեռևս հստակ պատասխաններ չեն տրված բազում հարցերի։ ՀՀ-ն փաստացի շարժվում է առանց կողմնացույցի։
Ինչպե՞ս է կառավարվում Հայաստանը
Գաղտնիք չէ, որ մեզանում չկան կայացած պետական ինստիտուտներ, քաղաքական համակարգ, և երկիրը կառավարվում է առաջին դեմքերի շատ սուբյեկտիվ և հիմնականում պարզունակ պատկերացումների միջոցով։ Նույնիսկ ֆունդամենտալ և անվտանգությանը վերաբերող հարցերում չկա ընդհանուր հայտարար, որի դեպքում, անկախ իշխող ուժի տեսակից, չէինք ունենա քաղաքականության կտրուկ փոփոխություններ։
Տեսե՛ք, ՀՀ նախագահներից մեկն ասում էր, թե ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդումը պետք է հանել արտաքին քաղաքական օրակարգից, մյուսն ասում էր, թե դա սխալ է՝ պետք է հակառակն անել, իսկ այս մեկն էլ անհասկանալի է, թե ի՞նչ է ուզում ի վերջո այս հարցում։ Փաստն այն է, որ Սարգսյանը պատմաբանների հանձնաժողով է համաձայնել ստեղծել և ուզում է իր քայլերով տարբերվել նախորդներից։
Առաջին նախագահը պատերազմի տարիներին դեմ չէր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն, իսկ հետպատերազմյան բանակցություններում չէր ուզում քննարկման առարկա դարձնել ԼՂՀ կարգավիճակի հարցը և կողմ էր ազատագրված տարածքները հանձնելու միջոցով խնդրի շուտափույթ լուծմանը՝ թուրքական Դամաթ փաշայի ոճով։
Երկրորդ նախագահը փաստացի վարում էր ստատուս քվոն պահելու քաղաքականություն, իսկ գործող նախագահը դեմ չէր լինի գնալ առաջին նախագահի ճանապարհով, այն տարբերությամբ, որ Սարգսյանը ԼՂՀ կարգավիճակի հարց է դնում։ Բայց նույնիսկ այդ դեպքում Ս. Սարգսյանը ապահովագրված չէ 1998-ի սցենարի կրկնությունից և արդյունքում հայտնվում է «քաղաքական լարախաղացի» կարգավիճակում։
Այսպիսի բազում օրինակներ կարելի է բերել, որից պարզ կդառնա, որ ՀՀ պետական կառավարման համակարգը քաղաքական հստակ ուղենիշներ չունի, դրա համար էլ հայտնվում ենք «ֆուտբոլային» խաղից դուրս վիճակում։
Ի՞նչ ենք մենք ուզում և ո՞վ ենք մենք
Հայոց ցեղասպանությունն այն ողբերգությունն է, որը միասնաբար սգում է ողջ հայ ժողովուրդը, բայց ցեղասպանության ճանաչման ակնկալիքների հետ կապված մեզ մոտ տեսակետների խայտառակ բազմազանություն է։ Մարդկանցից շատերը չեն հասկանում, որ ցեղասպանության ճանաչման հարցը նախևառաջ քաղաքական խնդիր է։ Մեկը կարծում է, թե ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան պետք է հատուցի՝ ընդհուպ մինչև Կիլիկիան մեզ վերադարձնելով, մյուսն ասում է, թե եկեք բավարարվենք Սևրի դաշնագրի կյանքի կոչմամբ, իսկ մեկ ուրիշը պատրաստ է փոխել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու բաց սահմանը 1,5 միլիոն զոհերի հետ։
Մեր հանրության լայն շերտերի մոտ չկա միասնական տեսակետ նաև այն հարցում, թե ի՞նչ են իրենք պատկերացնում «Արցախի հարցի հայանպաստ լուծում» ասելով։ Իսկ դա չի խոսում այն մասին, որ մեզանում կա բազմակարծություն։ Անվտանգության հարցերով բազմակարծությունը «բարդակիզմի» դրսևորում է։
Ստեղծված վիճակի պատճառն այն է, որ նույնիսկ քաղաքակա՛ն կոչված ուժերը լավ չեն պատկերացնում Արցախի հարցի լուծման տարբերակը կամ չեն ուզում հետաքրքրվել դրանով, էլ ուր մնաց թե շարքային քաղաքացիների մոտ նկատվեր հստակություն։
Եթե Ադրբեջանում մենք տեսնում ենք միասնական տեսակետ, ապա մեզ մոտ անհեթեթ վիճակ է։ Հայ քաղաքական միտքն Արցախի հարցում տատանվում է «Արաքս-Քուռ» մոդելից մինչև Արցախը դե յուրե Ադրբեջանի կազմում թողնելն ու ընդամենը դե ֆակտո անկախություն ապահովելը։
Հայ ժողովուրդը, կարծես թե, կրակն է ընկել ազատագրված տարածքների ձեռքը։ Շատերի կարծիքով՝ հենց հողերը հանձնեն, բոլոր դարդերից ազատվելու են, ինչպես որ մտածում էին, թե հեսա Սարգսյանը թուրքերի հետ լեզու կգտնի ու էժան լոլիկը կգա։ Մեկը հինգ շրջանն է պատրաստ «էն գլխից» տալ, մյուսը՝ վեցը, էն մյուսը՝ «աղայավարի» զիջում է յոթը։ Ընդ որում՝ այդ զիջողներից շատերը չեն էլ կարող ասել հանձվող շրջաններից շատերի անուններն ու աշխարհագրական դիրքը, բայց պատրաստ են տալ, որպեսզի խաղաղ ապրեն։
Նման պատկեր կար անգամ բուն պատերազմի տարիներին։ Հայ զինվորը զոհվում ու վիրավորվում էր առաջին գծում, բայց իր երկրի գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնողը «Կոմսոմոլսկայա պրավդային» ու մյուսներին հարցազրույց էր տալիս և ասում, թե պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ՝ Արցախն իրենց կազմում թողնելու հնարավորությունը։ Դե պատկերացրեք այն զինվորի վիճակը, ով վիրավոր պառկած է ու լսում է այդպիսի մոտեցում իր նախագահի կողմից։
Կռիվը թեժացման փուլում էր, Ստեփանակերտը ռմբակոծվում էր, իսկ նախագահը ելույթ էր ունենում ու ասում, թե մենք չենք կարող հաղթել քանակական առումով մեզ գերազանցող Ադրբեջանին։ Դե պատկերացրեք նաև այն ծնողի վիճակը, ում որդին զոհվել է, իսկ նրան երկրի ղեկավարն ասում է, որ իզուր է դա, քանի որ միևնույն է Ադրբեջանը հաղթելու է։ Կարծում եմ, որ բացատրելու կարիք չկա, թե ինչպիսի ազդեցություն էր ունենում գերագույն գլխավոր հրամանատարի «խաղաղասիրական» խոսքն առաջին գծում կանգնած զինվորի վրա, ով կարող էր կորցնել մարտական ոգին, երբ նրան խելոք դեմքով ասում էին, թե իզուր է զենքը ձեռքը վերցրել։ Նման «խաղաղասեր» խելոքներ կային նաև Կարսում և այն առանց դիմադրության հանձնվեց, ոչ թե որ մեր բանակը լավ չէր զինված, այլ այն պատճառով, որ «խաղաղասեր» բոլշևիկները քիրվայություն էին քարոզում ու զինվորների պաշտպանվելու մոտիվացիան ընկավ։
Լավ էր, որ արցախյան պատերազմի տարիներին գտնվեցին մարդիկ, ովքեր ուժով խաղաղություն պարտադրեցին Ադրբեջանին, գծեցին Հայաստանի ու Արցախի անվտանգության այն գոտին, որն այսօր խաղաղության միակ երաշխիքն է։
Ուշագրավն այն է, որ վերը նշված երևույթների շուրջ Հայաստանում ձևավորվել են կեղծ կարծրատիպեր։ Ովքեր Հայոց ցեղասպանության հարցն առաջարկում են հանել պետության քաղաքական օրակարգից, իսկ Արցախի հարցում կողմ են շուտափույթ լուծումների (միակողմանի զիջումների)՝ նրանց ընդունված է համարել խաղաղության կուսակցության ներկայացուցիչներ։ Իսկ ովքեր պահանջում են Կիլիկիան՝ նրանց ընդունված է համարել պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ։ Ընդ որում, հանրային տրամադրությունների ու քաղաքական դաշտի մեծ մասն այդ երկու ծայրահեղությունների մեջ են։ Թվում է, թե ծայրահեղ «խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունները միմյանցից տարբերվում են։ Ասեմ, որ ձևով միգուցե տարբերվում են, բայց նրանց միավորում է պետականակենտրոնության բացակայությունը։ Նրանք դա չեն ուզում, բայց այդպես ստացվում է։ Հետևաբար վտանգավոր են և՛ ծայրահեղ «բազեները», և՛ ծայրահեղ «աղունիկները»։
Նախորդ անգամ մի քանի օրինակներով արդեն հիմնավորել եմ ասածներս և կարիք չկա կրկին անդրադառնալ դրանց։ Բոլոր երկրներում էլ նման վիճակ եղել է, բայց շատ արագ լուծում ստացել։ Մեր ներկայիս խնդիրն այն է, որ մարգինալ կարգավիճակ ունեցող ուժերն այժմ դոմինանտ դեր են ստանձնել քաղաքական դաշտում և նրանց մաքրել է պետք։ Սա անվտանգության խնդիր է։
Եթե ազգն ունենում է ինքնապաշտպանական բնազդ, ապա միշտ էլ գտնվում են ուժեր, որոնք անվտանգություն են ապահովում։ Այդպես եղավ նախորդ դարի քսանականների Թուրքիայում. ի հայտ եկավ Քեմալը։ Թուրքիան պետականության երկարամյա չընդհատված փորձ ուներ և քեմալական շարժում չէր կարող չառաջանալ։ Աթաթուրքը միավորեց բոլոր նրանց, ովքեր պետականակերտ մտածողություն ունեին և Թուրքիան փրկվեց։ Դա «վոժդիզմ» չէր։ Քեմալն ընդամենը միավորեց իր պես մտածողներին։
Ցավո՛ք, հայկական «Մուստաֆա Քեմալը» մի քանի հոգու մեջ էր նստած ու նրանց միջև առաջացած տարատեսակ հակասություններից հետագայում օգտվեցին «քաղաքական բորենիները» ու հիմա մենք ականատեսն ենք նրանց խրախճանքին։
Ի տարբերություն հետօսմանյան Թուրքիայի՝ այսօր մեր քաղաքական դաշտում դոմինանտ են դարձել «դամաթփաշաները» և նրանց գաղափարախոսության պլագիատով զբաղվող պլուտոկրատները։ Սա էլ, երևի, հետևանք է այն բանի, որ մենք դարերով պետություն չենք ունեցել և դաշտը տնօրինում են մարգինալ կոդերի կրողները, իսկ պատերազմական էքստրեմալ պայմաններում հայկական պետության իրական լիդերն այդպես էլ ի հայտ չեկավ մեկի տեսքով, որպեսզի դառնար նոր Հայաստանի այն ճարտարապետը, այն ռազմական ու քաղաքական գործիչը, ինչպիսին որ ժամանակին դարձան Բիսմարկը,Լինքոլնը,Աթաթուրքը, Չերչիլը,Դե Գոլը և այլոք։
«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին - 2
սկիզբը՝ տե՛ս

Ի տարբերություն հետօսմանյան Թուրքիայի՝ այսօր մեր քաղաքական դաշտում դոմինանտ են դարձել «դամաթփաշաները» և նրանց գաղափարախոսության պլագիատով զբաղվող պլուտոկրատները։ Սա էլ, երևի, հետևանք է այն բանի, որ մենք դարերով պետություն չենք ունեցել և դաշտը տնօրինում են մարգինալ կոդերի կրողները, իսկ պատերազմական էքստրեմալ պայմաններում հայկական պետության իրական լիդերն այդպես էլ ի հայտ չեկավ մեկի տեսքով, որպեսզի դառնար նոր Հայաստանի այն ճարտարապետը, այն ռազմական ու քաղաքական գործիչը, ինչպիսին որ ժամանակին դարձան Բիսմարկը, Լինքոլնը, Աթաթուրքը, Չերչիլը, Դե Գոլը և այլոք։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի