Լրահոս

08.02.2011 14:00


Տիգրան Կարապետյան. «Դուք արձանագրել եք սևաններ ու տելևիզորներ, իսկ ես այդ ընթացքում լուրջ գործով եմ զբաղվել»

Տիգրան Կարապետյան. «Դուք արձանագրել եք սևաններ ու տելևիզորներ, իսկ ես այդ ընթացքում լուրջ գործով եմ զբաղվել»

Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը կեղծ ընդդիմություն է՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանն ասել է, թե իր համար շատ տարօրինակ են իսկական ընդդիմություն կոչվելու իրավունք վաստակելու ՀԱԿ-ի կանոնները։

-Շատ տարօրիանակ է ինձ համար։ Եթե միանում եմ ՀԱԿ-ին, ուրեմն ական չեմ, իսկ եթե չեմ միանում՝ ական եմ։ Է՜, միանգամից ասեք, որ ուզում եք միանամ, բայց ե՛ս չեմ ուզում։ Ինչո՞ւ պետք է ես այս տարիների ընթացքում մաքուր մնալով՝ միանամ ՀՀՇ-ին։ ՀԱԿ-ի հանդեպ վերապահումներ չունեմ, այնտեղ կան շատ լավ տղաներ, ես դա ասել եմ, բայց չէ՞ որ կորիզը ՀՀՇ-ն է՝ բոլորս գիտենք։ Ինչո՞ւ ենք աչքներս փակում, չէ՞ որ դա հատուկ է արվել։ Հետո, գիտե՞ք ինչ, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահը, միշտ ասում էր, որ եթե որևէ մեկը կարող է ավելի մարդ հավաքի, թող անի։ Հիմի հենց սկսել ենք անել, խանդով են վերաբերվում և այլն։ Բոլորը հասկանում են, որ ես հանրահավաքներին ավելի ու ավելի շատ եմ մարդ հավաքում, ու դրանից վտանգ են տեսնում։ Պարզ է,-ասել է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ոչ ոք չէր

հավատում, թե իրենք մեծ ընտրազանգված ունեն.

-Դուք միշտ տատիկ-պապաիկներ եք արձանագրել, սևաններ և տելևիզորներ եք արձանագրել, բայց այդ ընթացքում ես լուրջ աշխատանքով եմ զբաղված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը