Քաղաքական

15.05.2018 12:54


Գլխավոր դատախազ․ Անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ

Գլխավոր դատախազ․ Անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին: Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե ով է պատասխանատու Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար, ինչու փակվեց հայտնի Զիբլիքսի գործը: Պատգամավորը նաև անդրադարձավ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին կալանավորելու շուրջ միջնորդություններին, որոնք եղել էին դատախազի կողմից և հետաքրքրվեց, թե ուր է միջնորդությունը:

Ի պատասխան վերջին հարցի, դատախազը նշեց. «Նրանք ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով: Իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ԱԺ, բայց դա ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ»,-նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը