2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ միմյանց դեմ պայքարող հիմնական մրցակիցները հին համակարգը ներկայացնող գործիչներն էին։ Եվ՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր գաղափարներ առաջ չէին քաշում։ Մեկն ուզում էր պահել ու ավելացնել ավազակապետության ընձեռած նյութական բարիքները' «Առա՛ջ, Հայաստա՛ն» պլագիատ արած կարգախոսի ներքո, իսկ մյուսն ուզում էր վերականգնել «բուրբոնական» կարգը, որն, ըստ էության, նշանակում էր ավազակապետության վերատիրացում։ Ուրիշ ոչինչ։
«Ֆուշեն» ու «Լյուդովիկոսը»
Պարզ էր, որ 2008-ի նախագահական ընտրապայքարում, որի ֆավորիտ դերակատարները «Ֆուշեն» ու «Լյուդովիկոսն» էին, պետք է հաղթեր նա, ով ուներ ավելի շատ ուժային, վարչական ու ֆինանսական ռեսուրսներ, քանի որ չկար հնի ու նորի պայքար, որտեղ անխուսափելի կլիներ նորի հաղթանակը։ Արդյունքն այն եղավ, որ «Լյուդովիկոսն» ընդդեմ «Ֆուշեի» հակամարտությունը Բաղրամյան 26-ում գտնվող նստավայր տեղափոխեց հայկական «Ֆուշեին»։
Ընդհանուր առմամբ, 1789թ. ֆրանսիական առաջին հեղափոխության և դրա հետագա ընթացքի ու 1988-ի հայկական հեղափոխության ու դրան հաջորդած զարգացումների միջև շատ նմանություններ կան։
Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած ներքաղաքական պայքարի ժամանակ ժողովրդական (հակահեղափոխական) ընդվզումը կանխելու համար Ֆուշեն Լիոն քաղաքում թնդանոթներ կիրառեց, իսկ «մեր» Ֆուշեին իշխանությունը պահելու համար պահանջվեց հայկական «Լիոն»՝ մարտի 1-ի օպերացիայի տեսքով. կրկին զոհեր ու վիրավորներ։ Ճիշտ է, նշյալ իրադարձությունները պատմական տարբեր միջավայրերում են եղել ու այլ ենթատեքստ ունեցել, բայց և՛ այն օրերի Ֆրանսիայում, և՛ այսօրվա Հայաստանում իշխանության համար պայքարում էին (են) հեղափոխությունից հետո օգտվողներն ու նախկին իշխանությունները (օգտվողները), որոնք առաջնորդվում էին (են)«Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ» և «Վերականգնենք սահմանադրական (բուրբոնական) կարգը» կարգախոսներով։
Եվ՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում հեղափոխական առաջին ալիքներն իրենց միջից ծնեցին հեղափոխական էլիտայի ու հասարակ ժողովրդի շարքերից դուրս եկած փայլուն զորահրամանատարների, ովքեր երկրին բերեցին ռազմական հաջողություններ՝ մարդկանց պարգևելով հաղթանակի բերկրանք, բայց հեղափոխությունը միևնույն ժամանակ դարձավ նաև ժողովրդի խոր հիասթափության պատճառ, որը պայմանավորված էր ներքին կյանքի անարդարությամբ, սպասումների չիրականանալով, իշխանության եկած հեղափոխական ուժերի կոռումպացվածությամբ ու հեղափոխականների միապետական բնույթի փոխակերպմամբ։
Ե՛վ այն ժամանակվա Ֆրանսիայում, և՛ 88-ի շարժման միջոցով ձևավորված Հայաստանում ժողովուրդը շատ փոփոխական տրամադրություններ ուներ (ունի). երեկվա կուռքերը մեկ ակնթարթում դառնում էին (են) հակահերոսներ և ուղարկվում գիլյոտինի «հյուրընկալ» տարածք, ու հակառակը՝ հակահերոսներն էին (են) կուռքերի վերածվում։
Ե՛վ հեղափոխական Ֆրանսիայում, և՛ հետսովետական Հայաստանում կոնվենտից, դիրեկտորիայից, գերագույն խորհրդից, ՀՀՇ-ից, մարատներից, դանտոններից, միրաբոներից, ռոբեսպիերներից, տերպետրոսյաններից, վանոներից, նապոլեոններից շատ արագ հիասթափվում ու նրանց նորից սիրահարվում էին (են)՝ այդ ընթացքում հնարավորություն տալով դրսևորվելու գորշ, փողասեր, փառամոլ ու մորթապաշտ գործիչներ ֆուշեներին, սերժսարգսյաններին և այլոց։
Երկու դեպքում էլ հեղափոխությունն իրականացրին ռոմանտիկները, իսկ վայելեցին, մեղմ ասած, ոչ ռոմանտիկները։ Երկու դեպքում էլ հեղափոխական նախկին ընկերները դարձան կատաղի թշնամիներ։ Երկու դեպքում էլ հեղափոխականները խժռեցին միմյանց ու իշխանության համն առած՝ այնքան արժեզրկեցին հեղափոխության բերած ազգային ու համամարդկային գաղափարները, որ հող ստեղծեցին բոլոր տեսակի բուրբոնների վերադարձի համար։
Հայաստանում «Բուրբոնների» հանդեպ կարոտախտն առաջին անգամ դրսևորվեց կոմունիստական շրջանի «Բուրբոն»Կարեն Դեմիրճյանի, հետո՝ «թագաժառանգ» Ստեփան Դեմիրճյանի, իսկ այժմ արդեն հեղափոխական առաջին ալիքի հետևանքով իշխանության եկած ու բուրբոնացած Լևոն Տեր-Պետրոսյանի տեսքով։
Փաստորեն, գործում է քաղաքագիտական հստակ կանոն. եթե դու հեղափոխություն ես անում բուրբոնական համակարգը կազմաքանդելու նպատակով, բայց հետագայում դառնում ես հեղափոխությամբ մերժված նույն այդ բուրբոնական արժեքների կրողը, ապա ժողովրդի շրջանում ռեակցիոն տրամադրություններ են առաջանում, և նախկին բուրբոնները վերադառնում են՝ յուրօրինակ ձևով պատժելով տվյալ պետությանը և հոռացած հեղափոխականներին։ Այդ դեպքում «ուսուցիչները» դուրս են գալիս «աշակերտների» դեմ, իսկ ժողովուրդը նրանց ձեռքում վերածվում է գործիքի, որին կամ ընտրակաշառք պետք է տալ, կամ հանրահավաքի մասնակից դարձնել։
Գործում է նաև քաղաքագիտական մեկ այլ կանոն. Բուրբոնների ակտիվացումը դեռ չի նշանակում իշխանության վերատիրացում։ Պետության փտած վիճակը Բուրբոնների իշխանության գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Քաղաքագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ Բուրբոնների ռևանշը հնարավոր է միայն արտաքին ուժերի գործուն աջակցությամբ և սեփական երկրի ռազմական պարտության դեպքում։ Այսինքն, Բուրբոնների վերակենդանացման և իշխանությունը վերցնելու համար նախադրյալներ են հանդիսանում՝ 1) քայքայված երկրի առկայությունը և 2) դրսի ուժերի օժանդակությունը։
2008-ին նշածս առաջին գործոնը կար. քաղաքական դաշտը ոչնչացված էր, տնտեսությունը կլանային բնույթ ուներ, իշխող խումբը ժողովրդի մեջ սարսափելի ցածր մակարդակի ընդունելություն ուներ և այլն։ Բայց դա քիչ էր։ Բուրբոններն ունեին նաև դրսի ուժերի աջակցության կարիք, որը, սակայն, չկար։ Որքան էլ տերպետրոսյանականները փորձեին շրջանառության մեջ դնել «Մեդվեդևին եմ տեսե՜լ» պատմությունը, միևնույն է, իրական օգնություն որևէ տեղից չկար, և հետևաբար չկար նաև հաղթելու հնարավորություն։ «Մեդվեդև» օպերացիան վատ PR քայլ չէր (ի դեպ, «դաբրոների» արժեհամակարգով առաջնորդվող իշխանություններն այդ օրերին «մին լյավ» իրար էին խառնվել մեդվեդևական քարոզչատրյուկից), բայց ընդամենը PR էր։ Իսկ դա նշանակում էր հաղթանակի ոչ մի երաշխիք, քանի որ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում Բուրբոնները «տետ-ա-տետ» միշտ էլ պարտվում են անգամ ապաքաղաքական պլուտոկրատներին, ինչին մենք ականատես եղանք նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո։
Արտաքին գործոնների հանգամանքը «Բուրբոնների» համար այնքան կարևոր է, որ նրանք բնազդով են զգում դրա կարիքը։ Պատահական չէ, որ Հայ ազգային կոնգրեսի բուրբոնական թևն ուշի ուշով հետևում է արտաքի՛ն գործընթացներին։ Հույսի շողը նրանց համար միայն արտաքին աշխարհից կարող է առկայծել։ «Հենց Ղարաբաղը հանձնի ու ցեղասպանությունն ուրանա, այլևս միջազգային հանրությանը պետք չի գա Սերժը։ Այդ ժամանակ մենք կակտիվանանք, իսկ «Եղիազարը» մեր դեմ չի կարողանա նորից մարտի 1 կազմակերպել ու իշխանության կգանք։ Դրա համար պետք է փայփայել այն 20 հազարանոց միտինգավորների բանակը, որը հնարավորություն կտա փողոցի օգնությամբ իշխանության գալ։ Ուռա՜։»,- իրենց ռազմավարությունն են ներկայացնում կղերապահպանողականներն ակտիվ գործողությունների կոչ անող թիմակիցներին։ Ներքին կյանքի մասին նրանք արդեն «մոռացել» են։
Ի՞նչ կոդերով պայքարի մեջ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինչու՞ էին շատերը համոզված, որ «Հաղթելո՛ւ ենք»-ը կիրականանա
2008-ին հայկական «Բուրբոնների» ակտիվացման համար պարարտ հող էր ստեղծվել։ Սերժ Սարգսյանը 2007-ի խորհրդարանական «ընտրություններով» անապատացրեց քաղաքական դաշտը և պատրաստվում էր նախագահական ընտրությունը վերածել ձևական միջոցառման ու հիմնել «հայկական սուլթանատ»։ Այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը վերադառնալու հնարավորություն տեսավ։ Այդ մասին անկեղծորեն նշեց հենց ինքը՝ ՀՀ առաջին նախագահը՝ ասուլիսի ժամանակ խոստովանելով, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտն այլևս ամայի էր։
Մինչև այդ բոլոր տիպի ընդդիմադիրները պարտվել էին, ու ընտրական գործընթացներում երբեք չպարտված Տեր-Պետրոսյանը նախկին իշխանավորների ու բողոքական ընտրազանգվածի շրջանում հույս էր ներշնչում։ Նախկին նախագահ լինելու գործոնը շատերի մեջ տպավորություն ստեղծեց, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակն ապահովված է՝ «Դե որ առաջադրվել ա, ուրեմն մի բան գիտի» ձևակերպմամբ։
Կղերապահպանողական գործիչը հանգամանքների բերումով դարձավ ժողովրդի մի մասի հեղափոխական տրամադրության քաղաքական մարմնավորումը. շատ անբնական վիճակ։
Ուշագրավ է, որ հեղափոխական հոսանքը մի պահ հեղափոխական դարձրեց նաև Տեր-Պետրոսյանին, ում բուրբոնական և կղերապահպանողական էությունը մի փոքր աղճատվեց հանրահավաքային թոհուբոհի մեջ։ ՀՀ առաջին նախագահն ընկավ տեմպի տակ ու իշխանություններին անկյուն քշող այնպիսի քաղաքական կեցվածք ընդունեց, որը հնարավոր չէր պատկերացնել այլ պայմաններում։ Էմոցիաներին, փաստորեն, կղերապահպանողականներն էլ են երբեմն տրվում։ Այդ վիճակը նույնպես շատերին շփոթության մեջ գցեց, և նրանք համոզված էին, որ գործ ունեն «որձ» հեղափոխականի հետ (այդ հետո պիտի Տեր-Պետրոսյանը վերադառնար իր բնական վիճակին ու հիշեր էջմիածնական միաբանների հնազանդ պահվածքը)։
Ընտրողները չէին ընկալում և չէին էլ կարող ընկալել, որ «թագավորը մերկ է», և իրենք գործ ունեն «միաբանի» հետ։ Նրանց թվում էր, որ եթե «Լյուդովիկոսը» դաժան քննադատության է ենթարկում գործող ռեժիմը, ուրեմն ավելի առաջադեմ է և հեղափոխական։ Մարդկանցից շատերը նույնիսկ չէին էլ ուզում խորանալ Տեր-Պետրոսյանի կարգախոսների ներքին էության մեջ։ Նրանք այնքան էին ատում «Ֆուշեին», որ պատրաստ էին հետ բերել «Լյուդովիկոսին», ինչպես որ ֆրանսիացիները հիասթափվեցին հեղափոխության արդյունքներից, Նապոլեոնի կրած պարտությունից, և բուրբոնների վերադարձի համար պարարտ հող ստեղծվեց։
Մի չստացված հեղափոխության պատմություն
Էմոցիան էմոցիա, բայց Տեր-Պետրոսյանը, շատ լավ տիրապետելով իր կողմից ստեղծված և 1995-ի Սահմանադրությամբ ամրագրված ավազակապետական համակարգի բուն էությանը, փորձեց իր կողմը գրավել երկրի ֆինանսական ու ուժային ռեսուրսները, որովհետև շատ լավ հասկանում էր, որ միայն հանրային ռեսուրսներով իշխանության չես գա։ 1996-ին իր դեմ էր հանրային գրեթե ողջ ռեսուրսը, բայց իշխանափոխություն տեղի չունեցավ։ Տեր-Պետրոսյանի քաղաքական հիշողությունը հուշում էր, որ բացի ընտրազանգվածից, որն ավազակապետական կարգերում ամենաթույլն է համարվում, պետք է նաև «ներսի» աջակցությունը. «ծառը» լավ գիտեր իր «պտղի» բնույթը։
Լինելով դասական «Բուրբոն»՝ Տեր-Պետրոսյանը փորձեց ստանալ նաև դրսի աջակցությունը կամ, ավելի շուտ, իր շրջապատին ու ինքն իրեն համոզել, թե այդպիսի աջակցություն կա։ Թիմին դա օդ ու ջրի պես էր անհրաժեշտ, քանի որ բուրբոններն առանց դրսի «դաբրոների» վերադարձ չեն պատկերացնում։ Այդ ծրագրի շրջանակներում հրապարակ նետվեց «Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՌԴ նախագահացու Դ. Մեդվեդևի հետ» «դաբրոյական մելոդրաման»։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Տեր-Պետրոսյանն իրոք հանդիպել էր Մեդվեդևին, ապա դա ոչինչ չէր նշանակում (հետագա զարգացումները հաստատում են այս պնդումը), քանի որ չկային «Լյուդովիկոսին» դեպի գահ վերադարձնող շահագրգիռ արտաքին ուժեր։ Եթե հետհեղափոխական Ֆրանսիայում հարևան միապետություններն ուզում էին Բուրբոններին հետ բերել, որպեսզի հանրապետական կառավարման ձևը չտարածվի նաև իրենց երկրում և թագավորական դինաստիաներին աթոռից չգցի, ապա մեր դեպքում չկար նման խնդիր։
Գործող համակարգը, փաստորեն, ուներ ինքնավերարտադրվելու ռեսուրս և կարողացավ ուժով պահել իր սեփականությունը։ Դա հնարավոր դարձավ, քանի որ դիմացը «Բուրբոններ» էին ու «էջմիածնական միաբաններ»։ Եթե գործող համակարգի դեմ ելներ նոր որակի առաջադեմ ուժ, ապա ավազակապետությունը կփլուզվեր թղթե տնակի պես։ 2008-ին իշխանությունը քրեաօլիգարխիկ բուրբոնական միավոր էր, որը շատ հանգիստ կարող էր լուծել նախկին բուրբոնների հարցերը։
Այլ կլիներ վիճակը, եթե գործող բուրբոնների դեմ ելներ ազգային-դեմոկրատական գաղափարական հենք ունեցող ալիքը։ Դա քաղաքական ցունամի կառաջացներ, և իշխանությունները, պատկերավոր ասած, մկան ծակին հազար թուման կտային, որպեսզի պատսպարվեին այնտեղ։ Իսկ «Մինչև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայություն չանենք, լավ չենք ապրի» մտածողությամբ չես հաղթի նույնիսկ ատելության խորհրդանիշ դարձած «Ֆուշեին», որքան էլ որ բարձր գոռաս «Հաղթելո՛ւ ենք»։ Այդ մտածողությունը դիմացինիդ կենսունակ է դարձնում, և նա ուժ կիրառելու ռեսուրս է ստանում։
Հիշեցնենք, որ իր ժամանակ Լյուդովիկոս 16-րդը չկարողացավ ճնշել ֆրանսիական ժողովրդին, երբ նրանք գրոհեցին թագավորական պալատը։ Տարբեր պատճառներ կարելի է հիմա ներկայացնել, թե թագավորն անմեղսունակ էր, ալարկոտ և այլն, բայց փաստն այն է, որ հին ու փտած համակարգը նորին դիմադրելու կարողություն չունեցավ, քանի որ նոր գաղափարները վարակել էին նաև արքունիքը ներկայացնողներից շատերին, ու ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տվող չգտնվեց։
Կոմունիստներն էլ փտած էին 1988-ին, և փտած համակարգը չէր կարող օպերատիվ որոշումներ կայացնել։ Եվ վերջապես, կոմունիստական տոտալիտար համակարգի փլուզումը համակարգային բնույթ ուներ, և հայկական կոմկուսը չէր կարող ավելի կենսունակ գտնվել ու պաշտպանել իրեն, երբ ամբողջ վերնախավն էր խուճապի մեջ։ Ճիշտ է, մեր կոմիտեականներին բռնեցին, Երևան տանկեր մտցրին, բայց դա բոլշևիկների վերջին հուսահատ քայլերն էին։
Ասելս այն է, որ նոր գաղափարների դեմ որևէ երկրում, որևէ իշխանություն չի կարողանում ուժ կիրառել։ Եթե դա արվում է, ուրեմն հակադիր գաղափարներն այն չեն։
Հեղափոխության բումերանգը
Տարբեր երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների ընթացքն առաջ է բերել որոշակի օրինաչափություններ, որոնց արժե անդրադառնալ։
Ֆրանսիական հեղափոխությունը իրականացվեց հանրապետական կառավարում պահանջող կոչերի ներքո, բայց հետագայում ծնեց կայսր՝ ի սկզբանե նպատակ ունենալով ոչնչացնել միապետությունը։
Բոլշևիկյան հեղափոխությունը ծնեց գենսեկական համակարգ, որն ավելի տոտալ միապետություն էր, քան ցարականը։ Լինելով հեղափոխական շարժման լոկոմոտիվ՝ իշխանության եկած կոմունիստները հետզհետե վերածվեցին «Բուրբոնների» և դրա համար պատժվեցին։
Բոլոր դեպքերում էլ բուրբոնացած հեղափոխականները նույն ճակատագրին արժանացան։ Ասել է թե՝ հեղափոխությունները հաճախ խոր հիասթափությունների ու այլանդակությունների պատճառ են դառնում, բայց մյուս կողմից էլ մարդկային զարգացման համար ուրիշ տարբերակ չկա, քան հեղափոխությունը, եթե էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր չի լինում որակական աճ ապահովել։
Այսօրվա քաղաքակիրթ Արևմուտքը, որին ձգտում ենք նմանվել ու ինտեգրվել, հենց կրոնական, պետական կառավարման և այլ բնույթի հեղափոխության ծնունդ է, չնայած այդ հեղափոխությունների վրա են ծանրացած երկու համաշխարհային պատերազմները, միլիոնավոր զոհերը, արյան գետի վերածված Սենան, գլխատված թագավորները, արտաքսված զորահրամանատարները և այլն։ Սա դաժան իրողություն է։ Ինչևէ։
Դառնալով 2008-ին տեղի ունեցածին՝ նկատենք, որ հեղափոխությունը (ավելի ճիշտ՝ իշխանափոխությունը) չստացվեց, քանի որ հանրային ալիքի գլխին կանգնած էր բուրբոնական ուժ։ Իսկ չկայացած ժողովրդավարական երկրներում այդ ուժը չի կարող հաղթել գործող իշխանությանը, որքան էլ որ վերջինս ատելի լինի ժողովրդի մեծամասնության համար։ Իսկ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բուրբոնական արժեհամակարգով էր վերադառնում, հուշում էին և՛ նրա կարգախոսները, և՛ այն թիմը, որը շրջապատում էր առաջին նախագահին։
Պարտության դրոշակով հաղթանակի չես հասնի
Լևոն Տեր-Պետրոսյանն իր 2007-ի սեպտեմբերի 21-ի ելույթով նշեց այն հիմնական կարգախոսները, որով վերադառնում էր մեծ քաղաքականություն։ Դրանք էին՝
1) կազմաքանդենք ավազակապետությունը,
2) վերականգնենք սահմանադրական կարգը,
3) նախաձեռնողական քաղաքականություն վարենք Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ՝ գնալով շուտափույթ լուծումների։
Նկատենք, որ նշված ձևակերպումները դասական բուրբոնական կարգախոսներ են։ Ընդ որում, առաջին երկուսը հակասում են միմյանց։ Եթե դու ցանկանում ես կազմաքանդել ավազակապետությունը, ապա չես կարող սահմանադրական կարգը վերականգնելու ծրագիր առաջ քաշել, քանի որ ա՛յդ սահմանադրական կարգն է դրել ավազակապետության իրավական հիմքերը։ Ստացվում է, որ խնդիր կար ոչ թե ապամոնտաժելու ավազակապետությունը, այլ փոխելու ավազակապետին։ Ընդամենը։ Իսկ դա շատ նման էր ֆրանսիական բուրբոնների պահվածքին։ Նրանց համար Ֆրանսիան լեգիտիմ պետություն էր, լեգիտիմ կառավարիչներ ուներ և ավազակապետություն չէր, եթե իշխում էին իրենք։ Իսկ եթե ոչ, ապա կարելի էր նույնիսկ Ավստրիային խնդրել, որ հարձակվի Ֆրանսիայի վրա և պարտության մատնի. միայն թե Բուրբոնները վերականգնեն «սահմանադրական» կարգը։
Լյուդովիկոս 16-րդի կին ավստրուհի Մարիա Անտուանետտա թագուհին հենց այդպես էլ վարվում էր։ Նա ուզում էր կազմաքանդել հեղափոխականների ստեղծած մարդատյաց համակարգը և վերականգնել բուրբոնական կարգը, որը պակաս մարդատյաց չէր։ Ի դեպ, Մարիան բնազդով էր զգում, որ առանց արտաքին ուժերի աջակցության իր այդ ծրագիրը չի ստացվի, և անընդհատ հայացքը դուրս էր ուղղում։ Սակայն ոչինչ չստացվեց։
«Վերականգնենք սահմանադրական կարգը» կոչերն ամբողջությամբ բացահայտում են տերպետրոսյանական թիմի բուրբոնական էությունը։ Շատ խորհրդանշական էր, որ ավազակապետությունը կազմաքանդելու կոչ անողը ծափահարություններ էր պահանջում հանրահավաքի մասնակիցներից, երբ հնչեցնում էր Վանո Սիրադեղյանի անունը։ Այսինքն, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր գործող իշխանական հաբռգածությունը փոխարինել նախկին «Բուրբոնների» հաբռգածությամբ՝ «Վանոն ու ես գիրք կարդացած ենք, իսկ սրանք «ալբանացիներ» են» թեմայով։ Եվ այս ամենն անվանել համաժողովրդական ու առաջադեմ շարժում՝ նշանակում է չհասկանալ կամ նենգափոխել այդ հասկացությունների էությունը։
Այժմ անդրադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի 3-րդ՝ քիրվայական կարգախոսին։ Եթե 2008-ինը համաժողովրդական շարժում լիներ, ապա չէր կարող ազգային անվտանգությանը սպառնացող կարգախոս ունենալ, ինչպիսին որ «Սերգոջանին լավ ապրեցնելու» հայեցակարգն էր։ Հետևաբար, Տեր-Պետրոսյանի կարգախոսների պարտությունն անխուսափելի էր և այդ կարգախոսների դեմ փտած համակարգը կարողացավ պահել իրեն։
2008-ին փորձ արվեց հակադրել մեր ժողովրդի «արևմուտք» ու «արևելք» տեսակները, բայց դա կեղծ և դատապարտված հակադրություն էր նախ և առաջ այն պատճառով, որ ժողովրդավարություն քարոզողներն ընդամենն ուզում էին վերականգնել «բուրբոնական» կարգը, որը կապ չունի ժողովրդավարություն հասկացության հետ, իսկ Հայաստանի «արևելցիներին» «Բուրբոնները» խրտնեցնում էին իրենց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելու խոստմամբ։ Այսինքն ընդդիմությունը ոչ թե կոնսոլիդացնում, այլ ճամբարների էր բաժանում հասարակությանը՝ ուստի չէր կարող հաջողության հասնել։ Հիմա արդեն գրեթե բոլորն են համոզվել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը։
Խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, որպես «քոքված Ֆուշե», փորձեց գողանալ իր մրցակցի գաղափարները՝ մտածելով, որ դրանով իսկ կստանա նաև հանրային աջակցություն։
Տեր-Պետրոսյանի խոստացած սահմանադրական կարգը վերականգնելու կարիք Սարգսյանը չուներ։ Այդ կարգն առանց այն էլ գործում էր։ Ավազակապետությունը կազմաքանդելու յուրօրինակ սխեմա Ս. Սարգսյանն ինքն էլ էր մտմտում՝ «Մեկ մարդու տնտեսություն» կառուցելու նպատակով։ Մրցակցի կարգախոսներից մնացել էր միայն «նախաձեռնողականությունը», որով Տեր-Պետրոսյանը «շահեկանորեն» առանձնանում էր մյուսներից և այն կյանքի կոչվեց «ֆուտբոլի» տեսքով։ Արդյունքներն ակնհայտ են՝ համատարած պարտություններ և Ադրբեջանի հետ երկրորդ պատերազմի վերսկսման հավանականության կտրուկ մեծացում, իսկ Թուրքիայի հետ ավելի վատ հարաբերություններ, քան ունեինք «ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ։
Վերջաբան
2008-ից հետո ստեղծված մղձավանջի միակ դրական արդյունքն այն է, որ Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» քայլերով վերջնականապես վարկաբեկեց ոչ միայն իշխանական ռեժիմը, այլ նաև «Բուրբոններին», ովքեր շտապեցին ողջունել սարգսյանական «ֆուտբոլը»։ Սա, իրոք, ձեռքբերում է։
Բանն այն է, որ տարիներ շարունակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը քարոզվել էր, և Տեր-Պետրոսյանը խոստանում էր, որ իշխանության գալով կյանքի է կոչելու այն։ Հիմա բոլորը տեսան, թե դա ինչի կբերեր։ Սարգսյանն այդ ուղղությամբ կես քայլ է արել և հիմա կրակն է գցել և՛ իրեն, և՛ մեր պետությունը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր էին մեզ սպասվում, եթե «ֆուտբոլը» նախաձեռներ համոզված քիրվայականը։
Իսկ 2008-ից հետո առկա վիճակը մղձավանջային եմ որակում, քանի որ քաղաքական դաշտի մի կողմում ապաքաղաքական և միայն փողի գաղափարով առաջնորդվող սերժսարգսյանական նեղ թիմն է, իսկ մյուս կողմում՝ «Բուրբոնները»՝ իրենց քիրվայական ու կղերապահպանողական դոկտրինալ մտածողությամբ, որը Հայաստանի անվտանգությանը սպառնացող ավելի մեծ չարիք է, քան անգաղափար ու քրեական խումբը։
Այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց արժանի ուժեր են, և նրանցից ձեռբազատվելն օրվա հրամայական է։ Այժմ մեր քաղաքական դաշտում վակուում է։ Սերժ Սարգսյանը մնում է պետության կառավարման ղեկին բացառապես այն պատճառով, որ Տեր-Պետրոսյա՛նն է առայժմ ընկալվում որպես հակաուժ։ Նման այլընտրանքն է միայն երկարաձգում սերժսարգսյանական վարչախմբի, տնտեսության քայքայման գործիքի վերածված տիգրանսարգսյանական «գլոբալիստական» մարազմի գոյությունը։
Քանի դեռ իրերի դրությունն այսպիսին է, Սերժ Սարգսյանի միակ մտահոգությունը «ֆուտբոլի» հետևանքով առաջացած գլխացավանքն է լինելու, որը հիմա նա փորձում է հաղթահարել (իմ կարծիքով՝ չի կարողանալու)։ Կհաղթահարի՝ իր իշխանությունը մի փոքր էլ կերկարաձգի։ Չի հաղթահարի՝ կգա Սարգսյանի՛ «լրջանալու պահը», բայց նա, թերևս, չի գրի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2» հոդվածը։ Չգրելու պատճառը կլինի այն, որ «Ֆուշեն» չունի «Լյուդովիկոսի» կրթվածությունը, լեզվի ճարտարությունը և քիրվայական համոզվածությունը. նրանց հիմնական ու միակ տարբերությունը։
Իմ խորին համոզմամբ՝ իշխանափոխություն հնարավոր է անել միայն ազգային-դեմոկրատական ալիքի միջոցով։ 1988-ի շարժումն իր բնույթով հենց այդպիսին էր, և պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեն լեգիտիմության բարձր մակարդակ ուներ, իսկ գործող կոմունիստական վարչակարգը վարկաբեկված էր ամբողջությամբ։ 88-ին հայի «արևմտյան» և «արևելյան» տեսակները միահյուսվել էին։ Դա՛ էր պատճառը, որ որքան էլ կոմունիստական վարչակազմը փորձեց ուժով ճնշել շարժումը, միևնույն է, չկարողացավ։ Այսինքն, այն ժամանակվա կառավարիչները ոչ թե չցանկացան ուժ կիրառել, ինչպես վերջերս նշել էր Տեր-Պետրոսյանը՝ մասնակցելով Կարեն Դեմիրճյանին նվիրված միջոցառմանը, այլ չկարողացան, քանի որ եկել էր փոփոխությունների ժամանակը։ Այժմ էլ Հայաստանում հասունացել է փոփոխությունների պահը։ Քաղաքագիտական բոլոր կանոններով՝ առաջադեմ այդ ուժը պետք է որ ծնվի հանրային սպասումների երկունքից։
Շատերին կարող է հետաքրքրել՝ ե՞րբ և ո՞վ կլինի այդ նոր ուժը։ Պատասխանեմ. որպես կանոն՝ այդ տիպի ուժն անցումային երկրներում ծնվում է.
1. երբ առկա է ձևավորված այլընտրանքային գաղափարական հարթակ («7 օրն» իր համեստ ուժերով լծվել է այդ գործին), որն ունի համազգային կոնսոլիդացիոն կոդ և արդեն կարևոր չէ, թե ով կամ որ ուժը հետագայում կգլխավորի ձևավորվելիք ալիքը,
կամ էլ
2. ֆորսմաժորային իրավիճակներում։
Ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակը կլինի մեզ մոտ։ Կարծես թե շաբաթն ուրբաթից շուտ է գալու, և Արցախի մասով ֆորս մաժորից խուսափել հնարավոր չի լինի։ Դե ինչ, պատերազմ, ուրեմն պատերազմ։ Կամ մենք իրենց, կամ իրենք՝ մեզ։ Ուրիշ տարբերակ չկա։ Փոխզիջում գոյություն չունի։ Դրանք դատարկ խոսակցություններ են։ Ադրբեջանը ոչ միայն ազատագրված տարածքներն ու նախկին ԼՂԻՄ-ն է ուզում, այլ նաև Զանգեզուրը, և բոլոր նրանք, ովքեր խոսում են տարածքները զիջելով խաղաղության հասնելու մասին, իրականում ավելի են մոտեցնում պատերազմի սկիզբը՝ մեզ համար միանշանակ պարտության ելքով։ Իսկ պարտվել մենք չենք կարող։ Հայաստանը դատապարտված է հաղթանակի, եթե հանկարծ ազերիները փորձեն կրկնել իրենց նախկին ղեկավարների սխալները։ Ուրիշ ճար չկա։ Պետք է բոլորս հասկանանք, որ հող կորցնելը միայն ազատագրված տարածքներին չի վերաբերելու։ Թշնամին կարող է մտնել նաև Երևան, եթե հույսներս դրեցինք միջազգային դայակների վրա ու սկսեցինք խաղաղություն մուրալ։ Եթե Ալիևը հանդգնի պատերազմով լուծելու Արցախի հարցը, ապա 1994-ին կիսատ թողած գործը պետք է վերջացնել։ Ընդմիշտ վերջացնել։ Հաղթանակո՛վ։
Հայկական «Բուրբոնները». ինչո՞ւ չստացվեց իշխանափոխությունը - 3
սկիզբը՝ տե՛ս
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ միմյանց դեմ պայքարող հիմնական մրցակիցները հին համակարգը ներկայացնող գործիչներն էին։ Եվ՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր գաղափարներ առաջ չէին քաշում։ Մեկն ուզում էր պահել ու ավելացնել ավազակապետության ընձեռած նյութական բարիքները' «Առա՛ջ, Հայաստա՛ն» պլագիատ արած կարգախոսի ներքո, իսկ մյուսն ուզում էր վերականգնել «բուրբոնական» կարգը, որն, ըստ էության, նշանակում էր ավազակապետության վերատիրացում։ Ուրիշ ոչինչ։
«Ֆուշեն» ու «Լյուդովիկոսը»
Պարզ էր, որ 2008-ի նախագահական ընտրապայքարում, որի ֆավորիտ դերակատարները «Ֆուշեն» ու «Լյուդովիկոսն» էին, պետք է հաղթեր նա, ով ուներ ավելի շատ ուժային, վարչական ու ֆինանսական ռեսուրսներ, քանի որ չկար հնի ու նորի պայքար, որտեղ անխուսափելի կլիներ նորի հաղթանակը։ Արդյունքն այն եղավ, որ «Լյուդովիկոսն» ընդդեմ «Ֆուշեի» հակամարտությունը Բաղրամյան 26-ում գտնվող նստավայր տեղափոխեց հայկական «Ֆուշեին»։
Ընդհանուր առմամբ, 1789թ. ֆրանսիական առաջին հեղափոխության և դրա հետագա ընթացքի ու 1988-ի հայկական հեղափոխության ու դրան հաջորդած զարգացումների միջև շատ նմանություններ կան։
Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած ներքաղաքական պայքարի ժամանակ ժողովրդական (հակահեղափոխական) ընդվզումը կանխելու համար Ֆուշեն Լիոն քաղաքում թնդանոթներ կիրառեց, իսկ «մեր» Ֆուշեին իշխանությունը պահելու համար պահանջվեց հայկական «Լիոն»՝ մարտի 1-ի օպերացիայի տեսքով. կրկին զոհեր ու վիրավորներ։ Ճիշտ է, նշյալ իրադարձությունները պատմական տարբեր միջավայրերում են եղել ու այլ ենթատեքստ ունեցել, բայց և՛ այն օրերի Ֆրանսիայում, և՛ այսօրվա Հայաստանում իշխանության համար պայքարում էին (են) հեղափոխությունից հետո օգտվողներն ու նախկին իշխանությունները (օգտվողները), որոնք առաջնորդվում էին (են) «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ» և «Վերականգնենք սահմանադրական (բուրբոնական) կարգը» կարգախոսներով։
Եվ՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում հեղափոխական առաջին ալիքներն իրենց միջից ծնեցին հեղափոխական էլիտայի ու հասարակ ժողովրդի շարքերից դուրս եկած փայլուն զորահրամանատարների, ովքեր երկրին բերեցին ռազմական հաջողություններ՝ մարդկանց պարգևելով հաղթանակի բերկրանք, բայց հեղափոխությունը միևնույն ժամանակ դարձավ նաև ժողովրդի խոր հիասթափության պատճառ, որը պայմանավորված էր ներքին կյանքի անարդարությամբ, սպասումների չիրականանալով, իշխանության եկած հեղափոխական ուժերի կոռումպացվածությամբ ու հեղափոխականների միապետական բնույթի փոխակերպմամբ։
Ե՛վ այն ժամանակվա Ֆրանսիայում, և՛ 88-ի շարժման միջոցով ձևավորված Հայաստանում ժողովուրդը շատ փոփոխական տրամադրություններ ուներ (ունի). երեկվա կուռքերը մեկ ակնթարթում դառնում էին (են) հակահերոսներ և ուղարկվում գիլյոտինի «հյուրընկալ» տարածք, ու հակառակը՝ հակահերոսներն էին (են) կուռքերի վերածվում։
Ե՛վ հեղափոխական Ֆրանսիայում, և՛ հետսովետական Հայաստանում կոնվենտից, դիրեկտորիայից, գերագույն խորհրդից, ՀՀՇ-ից, մարատներից, դանտոններից, միրաբոներից, ռոբեսպիերներից, տերպետրոսյաններից, վանոներից, նապոլեոններից շատ արագ հիասթափվում ու նրանց նորից սիրահարվում էին (են)՝ այդ ընթացքում հնարավորություն տալով դրսևորվելու գորշ, փողասեր, փառամոլ ու մորթապաշտ գործիչներ ֆուշեներին, սերժսարգսյաններին և այլոց։
Երկու դեպքում էլ հեղափոխությունն իրականացրին ռոմանտիկները, իսկ վայելեցին, մեղմ ասած, ոչ ռոմանտիկները։ Երկու դեպքում էլ հեղափոխական նախկին ընկերները դարձան կատաղի թշնամիներ։ Երկու դեպքում էլ հեղափոխականները խժռեցին միմյանց ու իշխանության համն առած՝ այնքան արժեզրկեցին հեղափոխության բերած ազգային ու համամարդկային գաղափարները, որ հող ստեղծեցին բոլոր տեսակի բուրբոնների վերադարձի համար։
Հայաստանում «Բուրբոնների» հանդեպ կարոտախտն առաջին անգամ դրսևորվեց կոմունիստական շրջանի «Բուրբոն» Կարեն Դեմիրճյանի, հետո՝ «թագաժառանգ» Ստեփան Դեմիրճյանի, իսկ այժմ արդեն հեղափոխական առաջին ալիքի հետևանքով իշխանության եկած ու բուրբոնացած Լևոն Տեր-Պետրոսյանի տեսքով։
Փաստորեն, գործում է քաղաքագիտական հստակ կանոն. եթե դու հեղափոխություն ես անում բուրբոնական համակարգը կազմաքանդելու նպատակով, բայց հետագայում դառնում ես հեղափոխությամբ մերժված նույն այդ բուրբոնական արժեքների կրողը, ապա ժողովրդի շրջանում ռեակցիոն տրամադրություններ են առաջանում, և նախկին բուրբոնները վերադառնում են՝ յուրօրինակ ձևով պատժելով տվյալ պետությանը և հոռացած հեղափոխականներին։ Այդ դեպքում «ուսուցիչները» դուրս են գալիս «աշակերտների» դեմ, իսկ ժողովուրդը նրանց ձեռքում վերածվում է գործիքի, որին կամ ընտրակաշառք պետք է տալ, կամ հանրահավաքի մասնակից դարձնել։
Գործում է նաև քաղաքագիտական մեկ այլ կանոն. Բուրբոնների ակտիվացումը դեռ չի նշանակում իշխանության վերատիրացում։ Պետության փտած վիճակը Բուրբոնների իշխանության գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Քաղաքագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ Բուրբոնների ռևանշը հնարավոր է միայն արտաքին ուժերի գործուն աջակցությամբ և սեփական երկրի ռազմական պարտության դեպքում։ Այսինքն, Բուրբոնների վերակենդանացման և իշխանությունը վերցնելու համար նախադրյալներ են հանդիսանում՝ 1) քայքայված երկրի առկայությունը և 2) դրսի ուժերի օժանդակությունը։
2008-ին նշածս առաջին գործոնը կար. քաղաքական դաշտը ոչնչացված էր, տնտեսությունը կլանային բնույթ ուներ, իշխող խումբը ժողովրդի մեջ սարսափելի ցածր մակարդակի ընդունելություն ուներ և այլն։ Բայց դա քիչ էր։ Բուրբոններն ունեին նաև դրսի ուժերի աջակցության կարիք, որը, սակայն, չկար։ Որքան էլ տերպետրոսյանականները փորձեին շրջանառության մեջ դնել «Մեդվեդևին եմ տեսե՜լ» պատմությունը, միևնույն է, իրական օգնություն որևէ տեղից չկար, և հետևաբար չկար նաև հաղթելու հնարավորություն։ «Մեդվեդև» օպերացիան վատ PR քայլ չէր (ի դեպ, «դաբրոների» արժեհամակարգով առաջնորդվող իշխանություններն այդ օրերին «մին լյավ» իրար էին խառնվել մեդվեդևական քարոզչատրյուկից), բայց ընդամենը PR էր։ Իսկ դա նշանակում էր հաղթանակի ոչ մի երաշխիք, քանի որ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում Բուրբոնները «տետ-ա-տետ» միշտ էլ պարտվում են անգամ ապաքաղաքական պլուտոկրատներին, ինչին մենք ականատես եղանք նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո։
Արտաքին գործոնների հանգամանքը «Բուրբոնների» համար այնքան կարևոր է, որ նրանք բնազդով են զգում դրա կարիքը։ Պատահական չէ, որ Հայ ազգային կոնգրեսի բուրբոնական թևն ուշի ուշով հետևում է արտաքի՛ն գործընթացներին։ Հույսի շողը նրանց համար միայն արտաքին աշխարհից կարող է առկայծել։ «Հենց Ղարաբաղը հանձնի ու ցեղասպանությունն ուրանա, այլևս միջազգային հանրությանը պետք չի գա Սերժը։ Այդ ժամանակ մենք կակտիվանանք, իսկ «Եղիազարը» մեր դեմ չի կարողանա նորից մարտի 1 կազմակերպել ու իշխանության կգանք։ Դրա համար պետք է փայփայել այն 20 հազարանոց միտինգավորների բանակը, որը հնարավորություն կտա փողոցի օգնությամբ իշխանության գալ։ Ուռա՜։»,- իրենց ռազմավարությունն են ներկայացնում կղերապահպանողականներն ակտիվ գործողությունների կոչ անող թիմակիցներին։ Ներքին կյանքի մասին նրանք արդեն «մոռացել» են։
Ի՞նչ կոդերով պայքարի մեջ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինչու՞ էին շատերը համոզված, որ «Հաղթելո՛ւ ենք»-ը կիրականանա
2008-ին հայկական «Բուրբոնների» ակտիվացման համար պարարտ հող էր ստեղծվել։ Սերժ Սարգսյանը 2007-ի խորհրդարանական «ընտրություններով» անապատացրեց քաղաքական դաշտը և պատրաստվում էր նախագահական ընտրությունը վերածել ձևական միջոցառման ու հիմնել «հայկական սուլթանատ»։ Այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը վերադառնալու հնարավորություն տեսավ։ Այդ մասին անկեղծորեն նշեց հենց ինքը՝ ՀՀ առաջին նախագահը՝ ասուլիսի ժամանակ խոստովանելով, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտն այլևս ամայի էր։
Մինչև այդ բոլոր տիպի ընդդիմադիրները պարտվել էին, ու ընտրական գործընթացներում երբեք չպարտված Տեր-Պետրոսյանը նախկին իշխանավորների ու բողոքական ընտրազանգվածի շրջանում հույս էր ներշնչում։ Նախկին նախագահ լինելու գործոնը շատերի մեջ տպավորություն ստեղծեց, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակն ապահովված է՝ «Դե որ առաջադրվել ա, ուրեմն մի բան գիտի» ձևակերպմամբ։
Կղերապահպանողական գործիչը հանգամանքների բերումով դարձավ ժողովրդի մի մասի հեղափոխական տրամադրության քաղաքական մարմնավորումը. շատ անբնական վիճակ։
Ուշագրավ է, որ հեղափոխական հոսանքը մի պահ հեղափոխական դարձրեց նաև Տեր-Պետրոսյանին, ում բուրբոնական և կղերապահպանողական էությունը մի փոքր աղճատվեց հանրահավաքային թոհուբոհի մեջ։ ՀՀ առաջին նախագահն ընկավ տեմպի տակ ու իշխանություններին անկյուն քշող այնպիսի քաղաքական կեցվածք ընդունեց, որը հնարավոր չէր պատկերացնել այլ պայմաններում։ Էմոցիաներին, փաստորեն, կղերապահպանողականներն էլ են երբեմն տրվում։ Այդ վիճակը նույնպես շատերին շփոթության մեջ գցեց, և նրանք համոզված էին, որ գործ ունեն «որձ» հեղափոխականի հետ (այդ հետո պիտի Տեր-Պետրոսյանը վերադառնար իր բնական վիճակին ու հիշեր էջմիածնական միաբանների հնազանդ պահվածքը)։
Ընտրողները չէին ընկալում և չէին էլ կարող ընկալել, որ «թագավորը մերկ է», և իրենք գործ ունեն «միաբանի» հետ։ Նրանց թվում էր, որ եթե «Լյուդովիկոսը» դաժան քննադատության է ենթարկում գործող ռեժիմը, ուրեմն ավելի առաջադեմ է և հեղափոխական։ Մարդկանցից շատերը նույնիսկ չէին էլ ուզում խորանալ Տեր-Պետրոսյանի կարգախոսների ներքին էության մեջ։ Նրանք այնքան էին ատում «Ֆուշեին», որ պատրաստ էին հետ բերել «Լյուդովիկոսին», ինչպես որ ֆրանսիացիները հիասթափվեցին հեղափոխության արդյունքներից, Նապոլեոնի կրած պարտությունից, և բուրբոնների վերադարձի համար պարարտ հող ստեղծվեց։
Մի չստացված հեղափոխության պատմություն
Էմոցիան էմոցիա, բայց Տեր-Պետրոսյանը, շատ լավ տիրապետելով իր կողմից ստեղծված և 1995-ի Սահմանադրությամբ ամրագրված ավազակապետական համակարգի բուն էությանը, փորձեց իր կողմը գրավել երկրի ֆինանսական ու ուժային ռեսուրսները, որովհետև շատ լավ հասկանում էր, որ միայն հանրային ռեսուրսներով իշխանության չես գա։ 1996-ին իր դեմ էր հանրային գրեթե ողջ ռեսուրսը, բայց իշխանափոխություն տեղի չունեցավ։ Տեր-Պետրոսյանի քաղաքական հիշողությունը հուշում էր, որ բացի ընտրազանգվածից, որն ավազակապետական կարգերում ամենաթույլն է համարվում, պետք է նաև «ներսի» աջակցությունը. «ծառը» լավ գիտեր իր «պտղի» բնույթը։
Լինելով դասական «Բուրբոն»՝ Տեր-Պետրոսյանը փորձեց ստանալ նաև դրսի աջակցությունը կամ, ավելի շուտ, իր շրջապատին ու ինքն իրեն համոզել, թե այդպիսի աջակցություն կա։ Թիմին դա օդ ու ջրի պես էր անհրաժեշտ, քանի որ բուրբոններն առանց դրսի «դաբրոների» վերադարձ չեն պատկերացնում։ Այդ ծրագրի շրջանակներում հրապարակ նետվեց «Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՌԴ նախագահացու Դ. Մեդվեդևի հետ» «դաբրոյական մելոդրաման»։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Տեր-Պետրոսյանն իրոք հանդիպել էր Մեդվեդևին, ապա դա ոչինչ չէր նշանակում (հետագա զարգացումները հաստատում են այս պնդումը), քանի որ չկային «Լյուդովիկոսին» դեպի գահ վերադարձնող շահագրգիռ արտաքին ուժեր։ Եթե հետհեղափոխական Ֆրանսիայում հարևան միապետություններն ուզում էին Բուրբոններին հետ բերել, որպեսզի հանրապետական կառավարման ձևը չտարածվի նաև իրենց երկրում և թագավորական դինաստիաներին աթոռից չգցի, ապա մեր դեպքում չկար նման խնդիր։
Գործող համակարգը, փաստորեն, ուներ ինքնավերարտադրվելու ռեսուրս և կարողացավ ուժով պահել իր սեփականությունը։ Դա հնարավոր դարձավ, քանի որ դիմացը «Բուրբոններ» էին ու «էջմիածնական միաբաններ»։ Եթե գործող համակարգի դեմ ելներ նոր որակի առաջադեմ ուժ, ապա ավազակապետությունը կփլուզվեր թղթե տնակի պես։ 2008-ին իշխանությունը քրեաօլիգարխիկ բուրբոնական միավոր էր, որը շատ հանգիստ կարող էր լուծել նախկին բուրբոնների հարցերը։
Այլ կլիներ վիճակը, եթե գործող բուրբոնների դեմ ելներ ազգային-դեմոկրատական գաղափարական հենք ունեցող ալիքը։ Դա քաղաքական ցունամի կառաջացներ, և իշխանությունները, պատկերավոր ասած, մկան ծակին հազար թուման կտային, որպեսզի պատսպարվեին այնտեղ։ Իսկ «Մինչև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայություն չանենք, լավ չենք ապրի» մտածողությամբ չես հաղթի նույնիսկ ատելության խորհրդանիշ դարձած «Ֆուշեին», որքան էլ որ բարձր գոռաս «Հաղթելո՛ւ ենք»։ Այդ մտածողությունը դիմացինիդ կենսունակ է դարձնում, և նա ուժ կիրառելու ռեսուրս է ստանում։
Հիշեցնենք, որ իր ժամանակ Լյուդովիկոս 16-րդը չկարողացավ ճնշել ֆրանսիական ժողովրդին, երբ նրանք գրոհեցին թագավորական պալատը։ Տարբեր պատճառներ կարելի է հիմա ներկայացնել, թե թագավորն անմեղսունակ էր, ալարկոտ և այլն, բայց փաստն այն է, որ հին ու փտած համակարգը նորին դիմադրելու կարողություն չունեցավ, քանի որ նոր գաղափարները վարակել էին նաև արքունիքը ներկայացնողներից շատերին, ու ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տվող չգտնվեց։
Կոմունիստներն էլ փտած էին 1988-ին, և փտած համակարգը չէր կարող օպերատիվ որոշումներ կայացնել։ Եվ վերջապես, կոմունիստական տոտալիտար համակարգի փլուզումը համակարգային բնույթ ուներ, և հայկական կոմկուսը չէր կարող ավելի կենսունակ գտնվել ու պաշտպանել իրեն, երբ ամբողջ վերնախավն էր խուճապի մեջ։ Ճիշտ է, մեր կոմիտեականներին բռնեցին, Երևան տանկեր մտցրին, բայց դա բոլշևիկների վերջին հուսահատ քայլերն էին։
Ասելս այն է, որ նոր գաղափարների դեմ որևէ երկրում, որևէ իշխանություն չի կարողանում ուժ կիրառել։ Եթե դա արվում է, ուրեմն հակադիր գաղափարներն այն չեն։
Հեղափոխության բումերանգը
Տարբեր երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների ընթացքն առաջ է բերել որոշակի օրինաչափություններ, որոնց արժե անդրադառնալ։
Ֆրանսիական հեղափոխությունը իրականացվեց հանրապետական կառավարում պահանջող կոչերի ներքո, բայց հետագայում ծնեց կայսր՝ ի սկզբանե նպատակ ունենալով ոչնչացնել միապետությունը։
Բոլշևիկյան հեղափոխությունը ծնեց գենսեկական համակարգ, որն ավելի տոտալ միապետություն էր, քան ցարականը։ Լինելով հեղափոխական շարժման լոկոմոտիվ՝ իշխանության եկած կոմունիստները հետզհետե վերածվեցին «Բուրբոնների» և դրա համար պատժվեցին։
ՀՀՇ-ն ծնեց «մե՛ր» բուրբոններին. 1995-ի Սահմանադրությունը նախագահին միապետի լիազորություններ էր տվել։
Բոլոր դեպքերում էլ բուրբոնացած հեղափոխականները նույն ճակատագրին արժանացան։ Ասել է թե՝ հեղափոխությունները հաճախ խոր հիասթափությունների ու այլանդակությունների պատճառ են դառնում, բայց մյուս կողմից էլ մարդկային զարգացման համար ուրիշ տարբերակ չկա, քան հեղափոխությունը, եթե էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր չի լինում որակական աճ ապահովել։
Այսօրվա քաղաքակիրթ Արևմուտքը, որին ձգտում ենք նմանվել ու ինտեգրվել, հենց կրոնական, պետական կառավարման և այլ բնույթի հեղափոխության ծնունդ է, չնայած այդ հեղափոխությունների վրա են ծանրացած երկու համաշխարհային պատերազմները, միլիոնավոր զոհերը, արյան գետի վերածված Սենան, գլխատված թագավորները, արտաքսված զորահրամանատարները և այլն։ Սա դաժան իրողություն է։ Ինչևէ։
Դառնալով 2008-ին տեղի ունեցածին՝ նկատենք, որ հեղափոխությունը (ավելի ճիշտ՝ իշխանափոխությունը) չստացվեց, քանի որ հանրային ալիքի գլխին կանգնած էր բուրբոնական ուժ։ Իսկ չկայացած ժողովրդավարական երկրներում այդ ուժը չի կարող հաղթել գործող իշխանությանը, որքան էլ որ վերջինս ատելի լինի ժողովրդի մեծամասնության համար։ Իսկ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բուրբոնական արժեհամակարգով էր վերադառնում, հուշում էին և՛ նրա կարգախոսները, և՛ այն թիմը, որը շրջապատում էր առաջին նախագահին։
Պարտության դրոշակով հաղթանակի չես հասնի
Լևոն Տեր-Պետրոսյանն իր 2007-ի սեպտեմբերի 21-ի ելույթով նշեց այն հիմնական կարգախոսները, որով վերադառնում էր մեծ քաղաքականություն։ Դրանք էին՝
1) կազմաքանդենք ավազակապետությունը,
2) վերականգնենք սահմանադրական կարգը,
3) նախաձեռնողական քաղաքականություն վարենք Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ՝ գնալով շուտափույթ լուծումների։
Նկատենք, որ նշված ձևակերպումները դասական բուրբոնական կարգախոսներ են։ Ընդ որում, առաջին երկուսը հակասում են միմյանց։ Եթե դու ցանկանում ես կազմաքանդել ավազակապետությունը, ապա չես կարող սահմանադրական կարգը վերականգնելու ծրագիր առաջ քաշել, քանի որ ա՛յդ սահմանադրական կարգն է դրել ավազակապետության իրավական հիմքերը։ Ստացվում է, որ խնդիր կար ոչ թե ապամոնտաժելու ավազակապետությունը, այլ փոխելու ավազակապետին։ Ընդամենը։ Իսկ դա շատ նման էր ֆրանսիական բուրբոնների պահվածքին։ Նրանց համար Ֆրանսիան լեգիտիմ պետություն էր, լեգիտիմ կառավարիչներ ուներ և ավազակապետություն չէր, եթե իշխում էին իրենք։ Իսկ եթե ոչ, ապա կարելի էր նույնիսկ Ավստրիային խնդրել, որ հարձակվի Ֆրանսիայի վրա և պարտության մատնի. միայն թե Բուրբոնները վերականգնեն «սահմանադրական» կարգը։
Լյուդովիկոս 16-րդի կին ավստրուհի Մարիա Անտուանետտա թագուհին հենց այդպես էլ վարվում էր։ Նա ուզում էր կազմաքանդել հեղափոխականների ստեղծած մարդատյաց համակարգը և վերականգնել բուրբոնական կարգը, որը պակաս մարդատյաց չէր։ Ի դեպ, Մարիան բնազդով էր զգում, որ առանց արտաքին ուժերի աջակցության իր այդ ծրագիրը չի ստացվի, և անընդհատ հայացքը դուրս էր ուղղում։ Սակայն ոչինչ չստացվեց։
«Վերականգնենք սահմանադրական կարգը» կոչերն ամբողջությամբ բացահայտում են տերպետրոսյանական թիմի բուրբոնական էությունը։ Շատ խորհրդանշական էր, որ ավազակապետությունը կազմաքանդելու կոչ անողը ծափահարություններ էր պահանջում հանրահավաքի մասնակիցներից, երբ հնչեցնում էր Վանո Սիրադեղյանի անունը։ Այսինքն, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր գործող իշխանական հաբռգածությունը փոխարինել նախկին «Բուրբոնների» հաբռգածությամբ՝ «Վանոն ու ես գիրք կարդացած ենք, իսկ սրանք «ալբանացիներ» են» թեմայով։ Եվ այս ամենն անվանել համաժողովրդական ու առաջադեմ շարժում՝ նշանակում է չհասկանալ կամ նենգափոխել այդ հասկացությունների էությունը։
Այժմ անդրադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի 3-րդ՝ քիրվայական կարգախոսին։ Եթե 2008-ինը համաժողովրդական շարժում լիներ, ապա չէր կարող ազգային անվտանգությանը սպառնացող կարգախոս ունենալ, ինչպիսին որ «Սերգոջանին լավ ապրեցնելու» հայեցակարգն էր։ Հետևաբար, Տեր-Պետրոսյանի կարգախոսների պարտությունն անխուսափելի էր և այդ կարգախոսների դեմ փտած համակարգը կարողացավ պահել իրեն։
2008-ին փորձ արվեց հակադրել մեր ժողովրդի «արևմուտք» ու «արևելք» տեսակները, բայց դա կեղծ և դատապարտված հակադրություն էր նախ և առաջ այն պատճառով, որ ժողովրդավարություն քարոզողներն ընդամենն ուզում էին վերականգնել «բուրբոնական» կարգը, որը կապ չունի ժողովրդավարություն հասկացության հետ, իսկ Հայաստանի «արևելցիներին» «Բուրբոնները» խրտնեցնում էին իրենց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելու խոստմամբ։ Այսինքն ընդդիմությունը ոչ թե կոնսոլիդացնում, այլ ճամբարների էր բաժանում հասարակությանը՝ ուստի չէր կարող հաջողության հասնել։ Հիմա արդեն գրեթե բոլորն են համոզվել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը։
Խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, որպես «քոքված Ֆուշե», փորձեց գողանալ իր մրցակցի գաղափարները՝ մտածելով, որ դրանով իսկ կստանա նաև հանրային աջակցություն։
Տեր-Պետրոսյանի խոստացած սահմանադրական կարգը վերականգնելու կարիք Սարգսյանը չուներ։ Այդ կարգն առանց այն էլ գործում էր։ Ավազակապետությունը կազմաքանդելու յուրօրինակ սխեմա Ս. Սարգսյանն ինքն էլ էր մտմտում՝ «Մեկ մարդու տնտեսություն» կառուցելու նպատակով։ Մրցակցի կարգախոսներից մնացել էր միայն «նախաձեռնողականությունը», որով Տեր-Պետրոսյանը «շահեկանորեն» առանձնանում էր մյուսներից և այն կյանքի կոչվեց «ֆուտբոլի» տեսքով։ Արդյունքներն ակնհայտ են՝ համատարած պարտություններ և Ադրբեջանի հետ երկրորդ պատերազմի վերսկսման հավանականության կտրուկ մեծացում, իսկ Թուրքիայի հետ ավելի վատ հարաբերություններ, քան ունեինք «ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ։
Վերջաբան
2008-ից հետո ստեղծված մղձավանջի միակ դրական արդյունքն այն է, որ Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» քայլերով վերջնականապես վարկաբեկեց ոչ միայն իշխանական ռեժիմը, այլ նաև «Բուրբոններին», ովքեր շտապեցին ողջունել սարգսյանական «ֆուտբոլը»։ Սա, իրոք, ձեռքբերում է։
Բանն այն է, որ տարիներ շարունակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը քարոզվել էր, և Տեր-Պետրոսյանը խոստանում էր, որ իշխանության գալով կյանքի է կոչելու այն։ Հիմա բոլորը տեսան, թե դա ինչի կբերեր։ Սարգսյանն այդ ուղղությամբ կես քայլ է արել և հիմա կրակն է գցել և՛ իրեն, և՛ մեր պետությունը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր էին մեզ սպասվում, եթե «ֆուտբոլը» նախաձեռներ համոզված քիրվայականը։
Իսկ 2008-ից հետո առկա վիճակը մղձավանջային եմ որակում, քանի որ քաղաքական դաշտի մի կողմում ապաքաղաքական և միայն փողի գաղափարով առաջնորդվող սերժսարգսյանական նեղ թիմն է, իսկ մյուս կողմում՝ «Բուրբոնները»՝ իրենց քիրվայական ու կղերապահպանողական դոկտրինալ մտածողությամբ, որը Հայաստանի անվտանգությանը սպառնացող ավելի մեծ չարիք է, քան անգաղափար ու քրեական խումբը։
Այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց արժանի ուժեր են, և նրանցից ձեռբազատվելն օրվա հրամայական է։ Այժմ մեր քաղաքական դաշտում վակուում է։ Սերժ Սարգսյանը մնում է պետության կառավարման ղեկին բացառապես այն պատճառով, որ Տեր-Պետրոսյա՛նն է առայժմ ընկալվում որպես հակաուժ։ Նման այլընտրանքն է միայն երկարաձգում սերժսարգսյանական վարչախմբի, տնտեսության քայքայման գործիքի վերածված տիգրանսարգսյանական «գլոբալիստական» մարազմի գոյությունը։
Քանի դեռ իրերի դրությունն այսպիսին է, Սերժ Սարգսյանի միակ մտահոգությունը «ֆուտբոլի» հետևանքով առաջացած գլխացավանքն է լինելու, որը հիմա նա փորձում է հաղթահարել (իմ կարծիքով՝ չի կարողանալու)։ Կհաղթահարի՝ իր իշխանությունը մի փոքր էլ կերկարաձգի։ Չի հաղթահարի՝ կգա Սարգսյանի՛ «լրջանալու պահը», բայց նա, թերևս, չի գրի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2» հոդվածը։ Չգրելու պատճառը կլինի այն, որ «Ֆուշեն» չունի «Լյուդովիկոսի» կրթվածությունը, լեզվի ճարտարությունը և քիրվայական համոզվածությունը. նրանց հիմնական ու միակ տարբերությունը։
Իմ խորին համոզմամբ՝ իշխանափոխություն հնարավոր է անել միայն ազգային-դեմոկրատական ալիքի միջոցով։ 1988-ի շարժումն իր բնույթով հենց այդպիսին էր, և պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեն լեգիտիմության բարձր մակարդակ ուներ, իսկ գործող կոմունիստական վարչակարգը վարկաբեկված էր ամբողջությամբ։ 88-ին հայի «արևմտյան» և «արևելյան» տեսակները միահյուսվել էին։ Դա՛ էր պատճառը, որ որքան էլ կոմունիստական վարչակազմը փորձեց ուժով ճնշել շարժումը, միևնույն է, չկարողացավ։ Այսինքն, այն ժամանակվա կառավարիչները ոչ թե չցանկացան ուժ կիրառել, ինչպես վերջերս նշել էր Տեր-Պետրոսյանը՝ մասնակցելով Կարեն Դեմիրճյանին նվիրված միջոցառմանը, այլ չկարողացան, քանի որ եկել էր փոփոխությունների ժամանակը։ Այժմ էլ Հայաստանում հասունացել է փոփոխությունների պահը։ Քաղաքագիտական բոլոր կանոններով՝ առաջադեմ այդ ուժը պետք է որ ծնվի հանրային սպասումների երկունքից։
Շատերին կարող է հետաքրքրել՝ ե՞րբ և ո՞վ կլինի այդ նոր ուժը։ Պատասխանեմ. որպես կանոն՝ այդ տիպի ուժն անցումային երկրներում ծնվում է.
1. երբ առկա է ձևավորված այլընտրանքային գաղափարական հարթակ («7 օրն» իր համեստ ուժերով լծվել է այդ գործին), որն ունի համազգային կոնսոլիդացիոն կոդ և արդեն կարևոր չէ, թե ով կամ որ ուժը հետագայում կգլխավորի ձևավորվելիք ալիքը,
կամ էլ
2. ֆորսմաժորային իրավիճակներում։
Ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակը կլինի մեզ մոտ։ Կարծես թե շաբաթն ուրբաթից շուտ է գալու, և Արցախի մասով ֆորս մաժորից խուսափել հնարավոր չի լինի։ Դե ինչ, պատերազմ, ուրեմն պատերազմ։ Կամ մենք իրենց, կամ իրենք՝ մեզ։ Ուրիշ տարբերակ չկա։ Փոխզիջում գոյություն չունի։ Դրանք դատարկ խոսակցություններ են։ Ադրբեջանը ոչ միայն ազատագրված տարածքներն ու նախկին ԼՂԻՄ-ն է ուզում, այլ նաև Զանգեզուրը, և բոլոր նրանք, ովքեր խոսում են տարածքները զիջելով խաղաղության հասնելու մասին, իրականում ավելի են մոտեցնում պատերազմի սկիզբը՝ մեզ համար միանշանակ պարտության ելքով։ Իսկ պարտվել մենք չենք կարող։ Հայաստանը դատապարտված է հաղթանակի, եթե հանկարծ ազերիները փորձեն կրկնել իրենց նախկին ղեկավարների սխալները։ Ուրիշ ճար չկա։ Պետք է բոլորս հասկանանք, որ հող կորցնելը միայն ազատագրված տարածքներին չի վերաբերելու։ Թշնամին կարող է մտնել նաև Երևան, եթե հույսներս դրեցինք միջազգային դայակների վրա ու սկսեցինք խաղաղություն մուրալ։ Եթե Ալիևը հանդգնի պատերազմով լուծելու Արցախի հարցը, ապա 1994-ին կիսատ թողած գործը պետք է վերջացնել։ Ընդմիշտ վերջացնել։ Հաղթանակո՛վ։
Անդրանիկ Թևանյան