Լրահոս

23.12.2010 17:27


ՀԱԿ–ը կմասնակցի՞ հերթական խորհրդարանական ընտրություններին

ՀԱԿ–ը կմասնակցի՞ հերթական խորհրդարանական ընտրություններին

-Անկեղծ ասած, արտահերթ խորհրդարանական ընտրությունները քիչ հավանական եմ համարում, որովհետև եթե արտաքին դետոնատոր չլինի, մարդիկ մի տեսակ վախեցած են և այլն։ Ինքնաքննադատաբար պետք է ասեմ, որ պահից ընդդիմությունը չկարողացավ օգտվել։ Գուցե շա՞տ քաղաքակիրթ իրեն պահեց ընդդիմությունը,-արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին խոսելիս ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, բնական է, որ ընդդիմությունն այնպիսի կեցվածք է դրսևորում, ասես օր առաջ պետք է արտահերթ ընտրություններ լինեն.

-100 տոկոսով չգիտեմ՝ կլինե՞ն, թե՞ ոչ, բայց խորհրդարանականի մասով գնալով հավանականությունը պակասում է։

Հերթական ընտրություններին ՀԱԿ-ը, Հրանտ Բագրատյանի կարծիքով, մասնակցելո՞ւ է։

-Անձամբ ես՝ չգիտեմ։ Կոնգրեսը, կարծում եմ, մասնակցելու է։ Ես ինչքան էլ լինեմ քաղաքական գործիչ, իմ հիմնական կառման գիտական գործունեությունն է, գրքերս... ՀԱԿ-ին մասնակցում եմ, համակրում եմ։ Կմասնակցի ՀԱԿ-ը,-ասել է Հրանտ Բագրատյանը և հավելել, որ եթե ՀԱԿ-ը լծակներ չգտնի, և իշխանությունը շարունակի նույնը մնալ, ապա իշխանությունը ՀԱԿ-ին կտա այնքան տոկոս, որքան ուզում է.

-Կոնկրետ ինձ համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը